15:49 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1826)
80 0 0

Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողովը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել են խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հրապարակելով դիմումը:

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում»,- գրել է Սամսոնյանը։

«Հետևելու ենք պիկնիկներին»․ ոստիկանությունը հանգստյան օրերին ավելի խիստ է լինելու

Դիմումում նշվում է նաև, որ քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: Հանձնաժողովը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1826)

Ըստ թեմայի

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը
«Լուսավոր Հայաստանը» չարեց այդ քայլը և դարձավ «իշխանության նախագիծ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. «Լուսավոր Հայաստանը» նախագիծը հակասահմանադրական է համարում
թեգերը:
Իշխանություն, համաճարակ, համավարակ, կորոնավիրուս, Անի Սամսոնյան, Արարատ Միրզոյան, ԱԺ, ընդդիմություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ