21:10 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
231 0 0

Պաշտպանը նշել է, որ անձամբ ճանաչում է Գրիգորյանի երեխաներին, որոնք, ըստ նրա, օրինապաշտ, ավանդապաշտ հայ ընտանիքի զավակներ են

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի ընտանիքի, մասնավորապես նրա դստեր ամուսնության վերաբերյալ հրապարակումը, Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ոչ կոռեկտ է համարում: Բաղդասարյանը նման կարծիք է հայտնել իր իսկ տարածած հայտարարության մեջ:

««Հրապարակի» էջում տեղադրվել է հոդված, որով հանրությանն իրազեկվում է, որ գեներալ Գրիգորյանի աղջիկն ամուսնացել է, սակայն գեներալը համաձայն չի եղել այդ ամուսնությանը։ Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակելը, առավել ևս նրա այսօրվա կարգավիճակից ելնելով, կոռեկտ չէ։ Ասեմ նաև, որ ճանաչելով գեներալի երեխաներին՝ Վազգենին, Արփենիկին և Այծեմնիկին, ի դեմս նրանց տեսել եմ օրինապաշտ, ավանդապաշտ հայ ընտանիքի զավակների, որը պատիվ կբերի բազմաթիվ հայ ընտանիքների»,- նշված է հայտարարության մեջ։

«Հրապարակ» օրաթերթն այսօր իր հոդվածներից մեկում գրել էր, որ Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» ու հիմա բնակվում է ամուսնու հետ։

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող 109 միավոր անշարժ գույքը, բաժնետոմսերը փոխանցեց պետությանը

Թերթի տեղեկություններով՝ Գրիգորյանը, չի համակերպվում այդ փաստի հետ և հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։ Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, և երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել:

Ըստ պարբերականի` Գրիգորյանը կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել և «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն տեղափոխվեց։ 

Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվել: Հունիսի 13-ին նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր։

 

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է, սակայն նրա մոտ որևէ դրական տեղաշարժ չկա. պաշտպան
Պաշտպանը Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն է ներկայացրել
Մանվել Գրիգորյանը Ֆրանսիա չի մեկնի. դատարանը որոշում կայացրեց
Մկրտչյան. «Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, հետո ռեանիմոբիլով տեղափոխվել հիվանդանոց»
թեգերը:
ամուսնություն, աղջիկ, ընտանիք, պաշտպան, Լևոն Բաղդասարյան, Մանվել Գրիգորյան

Գլխավոր թեմաներ