14:24 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23811

«Արմոն» ընկերությունը մշակել է տուրիստական հոսքը խթանող Գյումրու զարգացման բիզնես ծրագիր, որի մեխն օդային քաղաքային տրանսպորտ հիմնելն է: Ծրագիրը որքան հավակնոտ, նույնքան ոչ իրատեսական ու հեքիաթային է:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հուլիսի 2-ին «Արմոն» ընկերությունը Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հանրային քննարկման ներկայացրեց ընդհանուր 610 միլիոն դոլար ներդրումային ծրագիրը, որի  մեխը 25 կմ երկարությամբ  օդային երթուղիներն են:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բնակելի էկոթաղամաս՝  դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով, սպորտային և շատրվանային համալիրներով, լողավազանով, ֆիթնես կորտերով և այլ ենթակառուցվածքներով:

15 տարբեր ենթակառուցվածքները միմյանց հետ կապվելու են օդային տրանսպորտով: Նախագծի անկյունաքարը օդային շարժակազմն է: Դա լինելու է օդային համակարգ, որն աշխատելու է ըստ անհրաժեշտության՝ բենզինով, դիզելային վառելանյութով կամ  էներգիայով: Թեթև շարժակազմով օդային տրանսպորտն այլընտրանքային տրանսպորտ է և ունենալու է  կանգառներ՝ Գյումրու ողջ երկայնքով:

«Արմոն» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը հավաստիացրեց, որ այս տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ։

Планируемый маршрут будущего аэробуса в Гюмри
Ծրագրի նախագիծը

«Նմանատիպ ծրագիր ունենք Աֆրիկայում՝ Տանզանիայում: Տեխնոլոգիան նոր չէ, բելառուսական է, որը գործում է նաև Բելառուսիայի քաղաքներից մեկում»,- ասաց նա։

«Մեռյալ կետից միանգամից սկսեցինք բարձրանալ». Գյումրու քաղաքապետը զարմացած է

Սարգսյանի խոսքով՝ նպատակը մեկն է՝ զարգացնել Գյումրու ենթակառուցվածքները: Ի դեպ, նախագիծը դեռ վերջնական տեսքի չի բերվել։ Նախաձեռնողները պատրաստ են ցանկացած լավ առաջարկ քննարկել:

Նախագծի հեղինակը ծրագիրը ռիսկային է համարում: Ասում է՝ Գյումրին իր տարածքով փոքր է․ հիմնական սպասելիքները կապում են ենթակառուցվածքների հետ, ոչ տրանսպորտից օգտվողների:

Սարգսյանը վստահեցնում է ներդրումային բիզնես գաղափարը նշված ժամկետների մեջ կյանքի կկոչվեն բյուրոկրատական քաշքշուկները բացառելու դեպքում:

Ծրագրի մասին պատմող տեսաֆիլմը դիտելուց հետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փաստեց՝ «հեքիաթ է»:

«Մեկ-մեկ հեքիաթները կյանքի են կոչվում»,- նշեց նա և հավաստիացրեց՝ ամեն ինչ կանեն, որ ներդրողները գոհ լինեն:

Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2023 թվականը։

Հիշեցնեք, որ ամիսներ առաջ «Արմոն» ընկերությունը ներդրումային մի ծրագիր էլ ներկայացրել էր Արարատի մարզի համար: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին է:

Ըստ թեմայի

Դիահերձարանից կորած գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում
Ինչու է գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողի դատական նիստը հետաձգվել
Գյումրեցի 13-ամյա Նազելին կապրի հորաքրոջ հետ. դասընկերներն անհամբեր նրան են սպասում
Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
թեգերը:
բիզնես, Սամվել Բալասանյան, նախագիծ, Գյումրի

Գլխավոր թեմաներ