16:41 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1339)
96 0 0

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի նշան երախտագիտության, պատվոգրեր և հուշանվերներ է հանձնել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Լիտվայի նախագահի տիկինը՝ Դիանա Նաուսեդենեն, նվերներ է ուղարկել հայ երեխաներին, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է Հայաստանում Լիտվայի դեսպանատան լրատվական ծառայությունը: Նվերները Հայաստան են հասցվել այսօր՝ հուլիսի 3-ին, Լիտվայից ժամանած ռազմական ինքնաթիռով:

Ի դեպ, այսօր Հայաստանին կորնավիրուսի դեմ պայքարում օգնության հասած լիտվացի բժիշկներն ավարտել են իրենց առաքելությունն ու վերադառնում են հայրենիք: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, այդ առիթով նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանատանը, հանդիպել առաքելության անդամների հետ, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունն ու շարունակական համագործակցության հույս հայտնել:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել՝ ի նշան երախտագիտության:

Լիտվացի բժիշկներն ու 1,5 տոննա բեռն արդեն Հայաստանում են

11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնողներին

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1339)

Ըստ թեմայի

Տոնոյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի պաշտոնակցին
Սերբիան մեկ միլիոն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան
Բացի բուժաշխատողներից, Լիտվան Հայաստան կուղարկի թեստեր և բժշկական պարագաներ
Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով
թեգերը:
Արսեն Թորոսյան, հուշանվեր, բժիշկ, երեխա, նվեր, կորոնավիրուս, դեսպանատուն, Լիտվա, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ