10:36 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2054 0 0

Աշխատակիցները վախենում են, որ նոր տերերն իրենց աշխատատեղերում կտեղավորեն իրենց հավատարիմ գործընկերներին: Beeline ընկերությունից իրենց աշխատակիցների նամակն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Beeline ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրա անձնական միջամտությունը՝ Beeline–ը Ucom ընկերության նախկին բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայաններին վաճառելու գործարքի կնքումը թույլ չտալու հարցում:

Վարչապետին հասցեագրած նամակում ընկերության աշխատակիցները մտավախություն են հայտնում, որ այդ գործարքի արդյունքում տնտեսական ճգնաժամի առանց այդ էլ դժվարին պայմաններում իրենք կարող են զրկվել աշխատանքից:

Նամակի հեղինակները հիշեցնում են, որ Եսայան եղբայրների հետ Ucom ընկեությունից հեռացել են այդ ընկերության ավելի քան 500 աշխատակիցներ:

«Հետևաբար, մեզ մոտ առաջացել է ողջամիտ կասկած, որ ձեռք բերելով Beeline–ի բաժնեմասը և տեր դառնալով մեր երկարամյա հետխորհրդային բնականոն զարգացում ապրած ընկերության ակտիվներին, Եսայան եղբայրներն իրենց հետ Ucom ընկերությունից դուրս եկած իրենց մտերիմ աշխատակիցներին կփորձեն ապահովել մեր ընկերությունում առավել շահավետ աշխատանքային պայմաններով: Իսկ մենք՝ Հայաստանի առաջին ու պատմական հեռահաղորդակցության ընկերության փորձառու աշխատակիցներս, կզրկվենք աշխատանքից, կամ, լավագույն դեպքում, կհայտնվենք «կորպորատիվ ստրուկի» կարգավիճակում»,- ասված է վարչապետին ուղղված նամակում:

Скан письма сотрудников компании Веон Армения премьер-министру страны
© Photo :
Beeline–ի աշխատակիցների նամակը

Beeline ընկերությունից աշխատակիցների նամակն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանում:

Հունիսի 8-ին Veon ընկերության կենտրոնակայանը տեղեկատվություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին Team ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց, որ ըներությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հաստատեց, որ թե՛ Veon Armenia-ի, թե՛ Team-ի հայտերը ստացել են այսօր։ Նմանատիպ հայտերի դիտարկման ժամկետը 90 օր է։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Veon-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom-ը (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom–ի մենեջեր են նշանակում Veon Armenia-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

Իբրև բողոքի նշան՝ ընկերությունից դուրս եկան Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, նրանց հետևեցին ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը

Ըստ թեմայի

Ucom ընկերությունը կարող է գնել Beeline Armenia–ն
«Beeline»–ի «հայկական» ապագան կպարզվի 2 ամսից. տեղական օպերատորն «աչք ունի վրան»
Ucom-ի և Beeline-ի միավորման վերաբերյալ որոշում ՏՄՊՊՀ-ն դեռ չունի
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայկ Եսայան, Վարչապետ, նամակ, UCom ընկերությունը, Beeline Armenia

Գլխավոր թեմաներ