23:14 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (853)
177 0 0

Մասնագետները հասկանում էին, որ մի օր համաճարակի բռնկում է տեղի ունենալու, սակայն ամեն երկրի համար կորոնավիրուսը տարբեր աստիճանի մարտահրավեր դարձավ։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Բոլոր երկրների գիտնականները հասկանում էին, որ վաղ թե ուշ նոր հարուցիչ է հայտնվելու, ու պատրաստվում էին COVID-19-ի պես վարակի համաճարակին։ Նման հայտարարությունն է արել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

«․․․Մենք իսկապես պատրաստվում էինք դրան։ Սակայն հիմա ակնհայտ է, որ տարբեր երկրների պատրաստականությունը տարբեր մակարդակի վրա է։ Բոլորս՝ համաճարակաբաններ, գիտնականներ, հասկանում էինք, որ մի օր այս պահը գալու է», - ասել է Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա ավելացրել է, որ նոր հարուցիչի մասին նույնիսկ ֆանտաստ գրողներն են գրել` այս ժամանակաշրջանը անվանելով «Х վարակի» շրջան։

Պոպովայի խոսքով՝ համաշխարհային խնդիրների հարցում այս մարտահրավերը ծավալուն էր։ Մասնագետը Ռուսաստանում տիրող իրավիճակը համեմատաբար բարվոք է համարել։

«Քանի որ մենք հաղթահարում ենք այս մարտահրավերը, մենք սպասարկման այս կամ այն ոլորտներում աշխատանքը սկսելու հնարավորություն ենք ստանում։ Կարևոր է դա այնպես անել, որ ռիսկեր չառաջանան»,- ավելացրել է Պոպովան։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

ՌԴ գլխավոր համաճարակաբանը կարծում է, որ աշխարհը փոխվել է COVID-19-ի ի հայտ գալով, և նոր իրականությունը նոր կանոններ է թելադրել։

«Մենք սկսեցինք նոր կանոններ գրել, երբ դեռ իրավիճակը մեզ մոտ գագաթնակետին չէր հասել։ Հասկանում էինք, որ այս ամենը կանցնի»,- նշել է նա։

Գիտնականները կորոնավիրուսը «սպանող» ռոբոտ են ստեղծել

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ նորմալ կյանքին վերադառնալ հնարավոր կլինի 2021 թվականի փետրվարից ոչ շուտ։ Միայն այդ ժամանակ կարելի է խոսել զանգվածային միջոցառումների, լիարժեք աշխատանքի ու հանգստի վերականգնման մասին։ Շատ բան կախված է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հայտնաբերումից։ Ռուսաստանում այս պահին մի քանի պատվաստանյութ է փորձարկվում։ Պատվաստանյութեր կան նաև Արևմուտքում, սակայն տեղեկությունը բավականին սուղ է։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (853)

Ըստ թեմայի

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 27 320-ի
Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան
Լիտվայի առաջին տիկինը նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին
թեգերը:
պատվաստանյութ, Ռուսաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ