12:41 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
201120

Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախածի շրջանակում ներկայացնում է Գյումրու նախկին 13 փողոցում տեղակայված բանտի ու դրա շուրջ պտտվող պատմությունները:

Արմենուհի Մխոյան, Sputnik

Տարիներ առաջ Գյումրիում շատերն էին շրջանցում «Սլաբոդկա» թաղամասի` նախկինում հայտնի 13 փողոցը. այստեղ տեղակայված բանտը սարսափեցնում էր հատկապես երեխաներին։ Չնայած կառույցը վաղուց արդեն դատարկ է ու չի ծառայում իր նպատակին, բայց նրա հետ կապված հետաքրքիր պատմությունները պահպանվել են մինչ օրս։

Զրույցների հիմքում բանտից դուրս եկող ստորգետնյա անցուղիներն են: Ինչե՞ր են դրանք` գետնախորշե՞ր, քահրիզնե՞ր (գետնի տակով անցնող ջրուղիներ), թե՞ անցումներ: Տարածքում բնակվող Վասիլ Գարգալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` բանտում գետնախորշ կա, որը տանում է դեպի «Սև բերդ»:

Здание бывшей тюрьмы в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բանտի տարածքում գտնվող գետնախորշը

«Լսել եմ, որ ձերբակալվածներին տանում, այդ տարածքում գնդակահարում էին: Փոքր երեխա էինք, թաքուն գնում, նայում էինք: Ճիշտ է, բան չենք տեսել, բայց պատմությունը լսել ենք»,-պատմեց Վասիլ պապը:

80-летний Васил Гаргалоян, живущий возле кладбища немецких военнопленных в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վասիլ պապը

Շինությունը կառուցվել է 19-րդ դարում, բայց ունի ավելի ուշ շրջանում ավելացված հատվածներ, ինչի վկայությունն են շինությունների վրայի գրությունները: Օրինակ` 20-30 մետր երկարություն ունեցող ստորգետնյա կառույցի վրա նշված է 1942 թվականը:

Здание бывшей тюрьмы в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ստորգետնյա կառույցի վրա նշված է 1942 թվականը

Կա ենթադրություն, որ անցումը կառուցել են գերմանացի ռազմագերիները, որոնք հավանաբար պահվել են բանտում: Ի դեպ, նրանց գերեզմանները գտնվում են հանդիպակաց բլրի վրա:

«Փրկիչ» դեղամիջոցն ու հեքիմները. ինչպես էին Ալեքսանդրապոլում փորձում կանխել համաճարակները

Շատերն էլ կարծում են, որ ստորգետնյա անցումները հին քաղաքի՝ 1800-ական թվականների հին քահրիզներն են։ Մեկ այլ բացատրություն էլ ունի բանտի նախկին աշխատակիցը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

«Իմ աշխատած տարիներին՝ 1989 թվականին, այդ անցումները վերանորոգվել են որպես գազապաստարան, իսկ թե մինչ այդ ինչ է եղել այդտեղ, չեմ կարող ասել։ Ասում էին, որ այդ ճանապարհը գնացել, միացել է «Սև բերդին», բայց վերանորոգման ժամանակ մենք ավելի քան 8 մետր առաջ ենք շարժվել և հանդիպել ենք պատնեշի, ոչ թե շարունակվող ճանապարհի»,-պատմեց մեր զրուցակիցը:

Здание бывшей тюрьмы в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գետնախորշ

Բանտի շինությունը նաև հետաքրքիր «արմատներ» ունի. ավելի քան 200 տարի տարածքը ցարական Ռուսաստանի զինվորական կալանավայրն է եղել, մինչ այդ տարածքում մեծ ձիանոցներ են եղել, հետո դարձել է քաղաքային բանտ, իսկ ավելի ուշ` քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 քննչական մեկուսարան:

Здание бывшей тюрьмы в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հին բանտի տարածքում

«Իմացել եմ, որ նույնիսկ 19-րդ դարից առաջ են որոշ հատվածներ կառուցվել, իսկ որոշ մասնաշենքեր ավելացել են խորհրդային տարիներին: Կառույցն ավելի քան 5 մասնաշենք ունի, որոնք տարբեր ժամանակներում են կառուցվել»,-պատմում է մեր զրուցակիցը` նշելով, որ բանտում մինչև 200 կալանավոր է պահվել։

Նրանք բանտում են մնացել նախնական կալանքի ընթացքում՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ու գաղութ տեղափոխվելը:

«Նույնիսկ հին մասնաշենքը, որ 19-րդ դարի կառույց է, ուներ իր բոլոր հարմարությունները՝ ջուր, կոյուղի: Առանձին խցեր կային 4-14 կալանավորների համար»,-ավելացրեց նախկին աշխատակիցը:

Ի դեպ, 1984 թվականին «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մի դրվագ նկարահանվել է հենց բանտի մոտակայքում։ Մեր զրուցակցի խոսքով` կադրերում երևում են հենց բանտի աշխատակիցները:

«Որոշեցի այնպիսի բան անել, որ բոլորը զարմանան ու ուրախանան». գյումրեցու խոսուն տիկնիկները

2007 թվականին կառույցը լուծարվել է, քրեակատարողական հիմնարկում պահվող տղամարդիկ տեղափոխվել են Արթիկ, իրենց դատավճռին սպասող կանայք էլ` Աբովյան: Կառույցը գտնվում է «Կումայրի» արգելոցի տարածքում և հաշվառված է ՀՀ ոստիկանության բազայում:

Հիմա տարածքն ու շինությունները պահպանությունից դուրս են մնացել, և տարիների ընթացքում թալանվող կառույցն այսօր ավերակների է վերածվել:

Ըստ թեմայի

Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված
Ռուս մեքենավարը խորտակեց թուրքերով լեցուն գնացքը. Ալեքսանդրապոլի օկուպացիայի անհայտ էջերից
Հետ չմնալով Լուվրից ու Էրմիտաժից. Ձիթողցյանների տունը համալրվեց աուդիոգիդ համակարգով
թեգերը:
Բանտ, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ