23:20 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
482 0 0

Գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահը չի մոռանում մարզավիճակի մասին ու սպորտով է զբաղվում։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։

Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։

«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», - գրված է լուսանկարին կից։

Բացի այդ, երկրորդ նախագահի կողմնակիցների էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է նա լողով զբաղվում։

«Ռոբերտ Քոչարյանը՝ առողջ ապրելակերպի հետևորդ»,- մեկնաբանել են տեսանյութը։

Տեսանյութում երևում է, որ նախկին նախագահը բաթերֆլյայ ոճով է լողում։ Դա լողի ամենահոգնեցուցիչ ու տեխնիկապես ամենաբարդ ոճերից է։

Ի դեպ, Քոչարյանը մեկուսարանում էլ չէր մոռանում ֆիզիկական վիճակը պահպանելու մասին ու յոգայով էր զբաղվում։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները

Ըստ թեմայի

«Նորից միասին»․ Բելլա Քոչարյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել
Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել
Առաջինը ո՞ր դիմումը կքննի ՍԴ–ն. Քոչարյանի պաշտպանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
թեգերը:
տեսանյութ, սպորտ, լողավազան, Լողազգեստ, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ