16:11 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1572 0 0

Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ:

«Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են համացանցի սոցցանցերում գրանցել արտերկրում բնակվող հայերի անուններով կեղծ էջեր և ներկայանալով որպես գործարար-բարերարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ, ծանոթություններ են հաստատում հայ զինծառայող-օգտատերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները վերջին ամիսներին փորձարկում են ապատեղեկատվության նոր մեթոդներ. Մարտիրոսյան

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին:

«Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր»,- հայտնում են ԱԱԾ-ից:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն:

ԱԱԾ–ն բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական անհաջող փորձը

Ըստ թեմայի

Ադրբեջանի զորավարժությունների թիրախում տեսականորեն կարող է հայտնվել խաղաղ բնակչությունը
Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի ուղղությամբ
Ադրբեջանում ձերբակալվել է նախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկերը. նա ԱԳՆ պաշտոնյա է
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը
թեգերը:
նամակ, Սպա, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ