09:28 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (868)
363 0 0

Օդերևութաբանների կանխատեսումներով`առաջիկա օրերին հանրապետության տարածքում կնկատվի օդի ջերմաստիճանի անկում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը

Հանրապետության տարածքում հուլիսի 10-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ին և 14-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Նոր առաջարկ. վարձով տրվող կամ վաճառվող մեքենաների համար ուզում են տարածքներ առանձնացնել

Մայրաքաղաքում հուլիսի 10–ի գիշերը կգրանցվի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +28...+30–ի։

թեմա:
Եղանակը Հայաստանում (868)
թեգերը:
Երևան, ամպրոպ, Քամի, Անձրև, Հայաստան, եղանակ

Գլխավոր թեմաներ