17:20 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1843 0 0

«Արաբկիր» ԲԿ–ում բուժում ստացող երեխաներից մեկի հայրը բժշկի հետ զրույցի ժամանակ վիճաբանել էր ու հարվածել նրան։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։

«2019թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչն իր աշխատասենյակում նույն բաժանմունքում բուժվող հիվանդի ծնողներին իրենց որդու առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել։ Այդ ընթացքում վերջինիս հայրը՝ Երևանի 29-ամյա բնակիչը, վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել բժշկի նկատմամբ. գլխով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նշենք, որ դեպքը մեծ հնչեղություն էր ստացել. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես անդրադարձել էր դրան` ասելով, որ բժիշկների դեմ բռնությունները պետք է դատապարտվեն`  անկախ դեպքի մանրամասներից:

Ֆրանսիայում ուղևորները ծեծելով սպանել են ավտոբուսի վարորդին, որը պահանջել է դիմակ դնել

Նման քայլի դիմողները, ըստ նրա, պետք է պատժվեն։ Մինչ բժշկի հետ վիճաբանությունը երիտասարդը կոտրել էր ընդունարանի բժշկի սեղանի ապակին, վնասել վիրաբուժականի դուռը, պատռել սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը:

Ըստ թեմայի

Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Ինչ մութ գործեր են արվել «Մարաթուկի» անվան տակ. կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Վաղաշեն համայնքի նախկին ղեկավարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
հայր, Մեղադրանք, ծեծ, բժիշկ, Երևան

Գլխավոր թեմաներ