17:12 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
836 0 0

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրուքլինի ծնողները` Դևիդը և Վիկտորյան, ուրախ են իրենց որդու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի և Վիկտորյա Բեքհեմի որդին` Բրուքլինը, ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն` Նիկոլային, որը մեծահարուստ մեդիամագնատ Նելսոն Փելթցի դուստրն է։ The Mirror–ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զույգն արդեն նշանվել է։

21-ամյա լուսանկարիչ Բրուքլինն արդեն 7 ամիս է` հանդիպում է 25-ամյա Նիկոլայի հետ։ Նրանց ծանոթները պնդել են, որ նշանադրության մասին պատմել է հենց Բրուքլինը։

«Բրուքլինը Լոս Անջելեսի ընկերներին է ասել, որ ինքն ու Նիկոլան նշանվել են», – ասել է Mirror–ի աղբյուրը։

Բեքհեմների ընտանիքի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, բայց ԶԼՄ–ները գրում են, որ Բրուքլինի ծնողները` Դևիդը և Վիկտորյան, ուրախ են իրենց որդու համար։

«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «գրավել է» Քարդաշյանի բաժանորդներին

Հայտնի է, որ զույգն ապրում է Նյու Յորքի արվարձանում գտնվող առանձնատանը։ Մոդել Նիկոլա Փելթցը մեծահարուստ Նելսոն Փելթցի 10 երեխաներից մեկն է։ Փելթցի կարողությունը գնահատվում է 1.3 մլն ֆունտ ստեռլինգ, Բեքհեմներինը` 350 մլն։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ըստ թեմայի

Նատալյա Վոդյանովան խոսել է իր ամուսնության մասին և ռոմանտիկ լուսանկար տեղադրել
Ղազախստանցի լրագրողն ամուսնության առաջարկ է արել ուղիղ եթերում. տեսանյութ
Տարավ անտառ և սկսեց փոս փորել․ ամուսնության ամենազարմանալի առաջարկությունը
թեգերը:
որդի, ամուսնություն, Վիկտորյա Բեքհեմ, Դևիդ Բեքհեմ

Գլխավոր թեմաներ