17:37 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
304010

Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է խոսում իր հայկական արմատների մասին։ Նա ասել է, թե ինչ կարծիք ունի Հայաստանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցերին` արդյոք ինքն ու իր երեխաները խոսում են հայերեն, և որն է իր հայրենիքը։

«Ես, իմ ծնողները, տատերս և պապերս ծնվել ու ապրել ենք Ռուսաստանում։ Այդպիսով հայրենիքս Ռուսաստանն է։ Եվ այլ հայրենիք ունենալ չեմ կարող», – Instagram–ում գրել է Սիմոնյանը։

Նա խոստովանել է, որ իր համար Հայաստանը հիասքանչ երկիր է, որտեղ երկու անգամ է եղել. առաջին այցելությունը եղել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործուղման ժամանակ, երկրորդը` ամուսնու և նրա ընկերների հետ արձակուրդն անցկացնելիս։ Նա հռետորական հարց է հնչեցրել` եթե պատմական հայրենիքն այն վայրն է, որտեղից սերում են նախնիները, ապա իր պատմական հայրենիքը Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանն է, որտեղից իր նախնիները վաղուց են հեռացել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Ինձ հայտնի նախնիներիցս ոչ մեկը ոտք չի դրել ժամանակակից Հայաստանի տարածք։ Միևնույն ժամանակ ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում և՛ խաշ են եփում, և՛ հայկական երգեր երգում, և՛ հայկական ավանդական պարեր պարում», – գրել է Սիմոնյանը։

Նա հայերեն չի խոսում ու չի հասկանում, երբ գրական հայերեն են խոսում։ Փոխարենը համշենահայերենն է հասկանում, որովհետև շատ ժամանակ է անցկացրել Ադլերում։

«Գրական հայերեն նույնիսկ ծնողներս նորմալ չգիտեն, և տանը հայերեն երբեք չեն խոսել։ Իհարկե, լավ կլիներ` իմանայի նախնիների լեզուն, բայց, ավաղ, ինձ չեն սովորեցրել, իսկ նախնիների լեզուն որպես օտար լեզու սովորելու ցանկություն չկա», – ասել է Սիմոնյանը։

Բացը լրացնում են նրա զավակները, որոնք փոքրուց խոսում, գրում և կարդում են հայերեն։

Սիմոնյանն ավելացրել է, որ երբ Ադլերում է լինում, խնդրում է, որ բարեկամները համշենահայերեն խոսեն, որպեսզի երեխաները գոնե այդ լեզուն էլ հասկանան, այն լեզուն, որով խոսում էին իր նախնիները։

Ըստ թեմայի

Մարգարիտա Սիմոնյանի սկեսուրը «Դլե յաման» է երգում. տեսանյութ
«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին
Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ
թեգերը:
հայերեն, Մարգարիտա Սիմոնյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ