17:47 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
430 0 0

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները շրջայցերի արդյունքում պարզել են, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գործող շուկայի տարածքում հակասանիտարական վիճակ է տիրում:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 11-ին, վաղ առավոտից ոստիկանությունը փորձում էր հեռացնել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գործող հին իրերի` այսպես կոչված «քրջի շուկայի» վաճառողներին:

Հնավաճառների ու ոստիկանների միջև իրարանցում էր սկսվել:

Ոստիկանները պնդում էին, որ իրականացնում են համայնքային իշխանության որոշումը, հնավաճառներն էլ ասում էին, որ իրենց զրկում են հացի փող աշխատելու վերջին միջոցից:

«Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարողանա մի կոպեկ փող աշխատի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ իրենց տեղեկություններով` հնավաճառներին որոշվել է այդ տարածքից տեղափոխել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք կամ Երևանի ՋԷԿ-ի մոտ՝ «Տեցի կրուգ» կոչվող վայր:

«Քրջոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք՝ ինչ ենք անում, մինչև էս կորոնավիրուսն անցնի, հետո հեռացրեք տարածքից»,- ասաց առևտրականներից մեկը:

Քաղաքապետարանում պնդում են, որ իրենց նպատակը տարածքը «մաքրելը» չէ, այլ առևտրականներին օրինական դաշտ բերելը:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառման նպատակը ապօրինի առևտուրը վերացնելն է:

«Ցանկացած դեպքում նրանք պետք է աշխատեն օրինական կերպով, այսինքն՝ որպես գրանցված տնտեսվարող: Տվյալ պահին սա է հարցը, այլ ոչ թե առևտրի տեղը»,- ասաց Կարապետյանը:

Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան

Ըստ քաղաքապետարանի` Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն իրականացրած շրջայցերի արդյունքում պարզել են, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գործող շուկայի տարածքում հատկապես շաբաթ-կիրակի օրերին հակասանիտարական վիճակ է տիրում: Բացի այդ՝ ապօրինի առևտրական գործունեությունը խանգարում է փողոցի երթևեկելի հատվածին:

Քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ է ստանում տարածքի բնակիչներից, ինչի մասին բազմիցս զգուշացրել է նաև հնավաճառներին:

Ի վերջո, բողոքի այսօրվա ակցիայի մասնակիցների ու Երևանի քաղաքապետարանի միջև համաձայնություն ձեռք բերվեց` հնավաճառներին աշխատելու հնարավորություն տալ մինչև օգոստոսի 15-ը: Դրանից հետո նրանք պարտավոր կլինեն լքել տարածքն ու որոշել, թե քաղաքային իշխանության առաջարկած վայրերից որտեղ են շարունակելու իրենց գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

Ըստ թեմայի

Տղամարդը գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. տեսանյութ
60 շինարարական թույլտվություն է կասեցվել. իրավիճակը «կփրկեն» օրենքի փոփոխությամբ
Մարզերում և Երևանում, մասնավոր ու պետական. որ ԲԿ–ներն են միացել կորոնավիրուսի դեմ պայքարին
Ինչ մութ գործեր են արվել «Մարաթուկի» անվան տակ. կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Շուկա, քաղաքապետարան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ