07:58 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
677 0 0

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ու զրուցել բժիշկ Անուշ Ալավերդյանի հետ, որը 4 ամսվա փոխարեն ութ ամիս է մնացել Սիրիայում ու պատրաստ է նորից մեկնել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik․ Գինեկոլոգ Անուշ Ալավերդյանը վստահ է, որ պատերազմը չի խանգարում փոքրիկների լույս աշխարհ գալուն։ Նա այս եզրակացությունն արել է Սիրիայում մարդասիրական առաքելության կազմում աշխատելուց հետո։ Ութ ամիս է անցկացրել Սիրիայում, աշխատել է օրական 10-12 ժամ։ Ամեն օր 50-70 պացիենտ է ունեցել ու անթիվ-անհամար ծնունդներ ընդունել։

Սիրիացի կանայք ամեն տարի կամ գոնե երկու տարին մեկ ծննդաբերում են, իսկ նրա պացիենտների շրջանում ռեկորդ է սահմանել երիտասարդ մի կին, որը 15 երեխա էր լույս աշխարհ բերել։

«Սկզբում ապշում էի, երբ 13 տարեկան աղջիկներ էին գալիս ընդունելության, ու երբեմն պարզվում էր, որ դա նրանց առաջին հղիությունը չէ, բայց հետո սովորական դարձավ», - ասում է Ալավերդյանն ու նշում, որ իր ավագ դուստրը գրեթե սիրիացի պացիենտների տարիքին է։

Ալավերդյանը բոլորովին այլ կերպ էր պատկերացնում Սիրիան, բայց պատերազմի սարսափներից, անդամահատված վերջույթներով մարդկանցից բացի` շատ գեղեցիկ, հետաքրքիր ու անսովոր բաներ է տեսել այնտեղ։ Խոստովանում է, որ ընտելացել էր կրակահերթին ու առավոտյան հնչող նամազին։ Երկիրն այնքան է հետաքրքրել բժշկուհուն, որ նա սկսել է արաբերեն սովորել ու արդեն կարողանում է հաղորդակցվել այդ լեզվով։ Իր հետ էլ «բերել» է սիրելի արտահայտությունը՝ «Համդուլիլլա» ( փառք Աստծո– խմբ․) և իր հավանած արաբական նախուտեստի բաղադրատոմսը։

Гинеколог Ануш Алавердян в учебном центре ЦГРЭ (9 июля 2020). Эчмиадзин
© Sputnik / Aram Nersesyan
Անուշ Ալավերդյան

Սակայն ամենաշատը նրան զարմացրել է, թե ինչպես են տեղացիները վերաբերվում բժիշկներին։

«Հայուհին ծիրան չսիրի՞, ոնց կարող է». կամ ինչպես խոպանչիները գործ գտան Արմավիրում

«Սիրիացիների համար բժիշկը հավասար է մոլլային։ Ռամադանի (մուսուլմանների պահքի ամիս–խմբ․) ընթացքում ոչ ոք հաց չի ուտում մինչև արևի մայր մտնելը, բայց եթե բժիշկը սնվելու ցուցում է տալիս, նրան լսում են։ Հղիները հատուկ գալիս էին, որ պասը խախտելու հիմք ունենային», - հիշում է գինեկոլոգը։

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Բժիշկը պատրաստ է ևս մեկ անգամ Սիրիա մեկնել, քանի որ վստահ է՝ այնտեղ իր օգնությունն իսկապես պետք է։ Նախորդ անգամ չորս ամսվա փոխարեն ութ ամիս է մնացել։ Թեև շատ էր կարոտում ընտանիքին, երեք դուստրերին, բայց չէր կարող թողնել պացիենտներին։ Հիմա էլ հաճախ է խոսում առաքելության շրջանակում աշխատած գործընկերների հետ, իրար հետ տարբեր դրվագներ են քննարկում։ Վերջերս հիշել են, որ հունվարին նրա մոտ մի կին էր ընդունելության եկել երեխաների հետ, ու բոլորը ամառային սանդալներով էին։ Բժիշկները զարմացել էին, որովհետև ամենևին էլ շոգ չէր, բայց կինը հանգստացրել էր նրանց․ երեխաները սովոր են այդպես հագնվելուն։

«Սիրիային շատ է պետք մեր օգնությունը». ինչպես հայ սակրավորը վերադարձրեց պարտքը

Ալավերդյանը նաև չի կարողանում մոռանալ հայկական մանկատան երեխաների անչափ գեղեցիկ աչուկները։ Երեխաները մեծ ջերմությամբ էին դիմավորում նրան ու գործընկերներին, հայրենիքի ու հայրենակիցների մասին հարցեր էին տալիս։ Բժիշկը վստահ է, որ հայերը Սիրիայում լիովին ինտեգրվել են, սակայն կարողացել են պահպանել իրենց ինքնությունը ու մեկ դար անց իրենց ներդրումն են ունեցել այդ երկրի պաշտպանության ու պահպանման հարցում։

Гинеколог Ануш Алавердян в учебном центре ЦГРЭ (9 июля 2020). Эчмиадзин
© Sputnik / Aram Nersesyan
Անուշ Ալավերդյան

Ըստ թեմայի

Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին
Լուռ երկխոսություն վերակենդանացման բաժնում․ COVID-19-ով վարակված հայուհու պատմությունը
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
թեգերը:
բժիշկ, Անուշ Ալավերդյան, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն, Սիրիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ