17:11 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1405 0 0

Չվերթն իր տեսակով աննախադեպ է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Իրականացվեց Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից

«Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ այս չվերթն իր տեսակով աննախադեպ է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։ Մոտ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել 265 ուղևոր։ Նրանցի 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելեսում մնացած մեր հայրենակիցներն էին։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ծրագրված է Երևան-Լոս Անջելես, իսկ հուլիսի 17-ին՝ Երևան-Բոստոն-Լոս Անջելես չվերթերը։ Այս դեպքում թռիչքի տևողությունը 17 ժամ է, Բոստոնում կանգառի տևողությունը՝ 3 ժամ։ Ինքնաթիռը Բոստոնում կկատարի տեխնիկական կանգառ, որի ընթացքում ուղևորները, ստանալով ուղեբեռը, պարտադիր պետք է անցնեն միգրացիոն և մաքսային ստուգում, ապա, Լոս Անջելես շարունակող ուղևորները ևս մեկ անգամ կհաշվառվեն և հանձնելով ուղեբեռը՝ կվերադառնան նույն ինքնաթիռ՝ չվերթը շարունակելու համար։

Չվերթերն իրականացնում է IcelandAir ավիաընկերությունը։ Չվերթից կարող են օգտվել ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողները (Green Card), ներգաղթային վիզայով ճանապարհորդողները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները,որոնք ունեն ԱՄՆ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։

Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի

Ըստ հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների՝ Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի արժեքը էկոնոմ կարգի ավիատոմսի համար 1350$-ին համարժեք դրամ է, բիզնես դասինը՝ 2350$-ին համարժեք ՀՀ դրամ: Երևան-Բոստոն-Լոս Անջելես չվերթի համար էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$-ին, բիզնես դասինը՝ 2450$ -ին համարժեք ՀՀ դրամ:

Երկու չվերթերի դեպքում էլ մինչև 2 տարեկան երեխաների ավիատոմսն արժե 100$ -ին համարժեք դրամ:

Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն

Ըստ թեմայի

Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է
Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի
թեգերը:
տոմս, ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Երևան, Լոս Անջելես, չվերթ

Գլխավոր թեմաներ