ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 դեպք է գրանցվել։
«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 182–ով և հասել 32 151–ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 530 մարդ, կատարվել է 135 687 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 865–ը։ Գրանցվել է մահվան 573 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 183 (+1)։