00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է փոխվելու արտակարգ դրության 4-րդ ռեժիմի ընթացքում. գործադիրը նոր գործիքներ է փնտրում

© Photo / official site of the Prime minister of RAПравительство Армении в защитных медицинских масках во время заседания (21 мая 2020). Еревaн
Правительство Армении в защитных медицинских масках во время заседания (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր օրենսդրությունը դեռ մշակվում է, ու դրա ավարտին միայն  պարզ կդառնա, թե որքանով հնարավոր կլինի օգոստոսին խուսափել արտակարգ դրությունն արդեն 5-րդ անգամ երկարացնելու անհրաժեշտությունից:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել, ինչը ՀՀ կառավարությանը թույլ է տալիս Հայաստանում գործող արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով:

Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի պատճառով կարող ենք հացի խնդիր ունենալ. կառավարությունը լուծում է փնտրում

Կառավարության ընդունած այս որոշման մեջ գրեթե ամեն ինչ նույնն է, ինչ հունիս-հուլիսին՝ հանրային բաց և փակ տարածքներում պարտադիր դիմակներ դնելու պարետի որոշումը շարունակում է գործել: Չդնողները (բացի առանձին խմբերից)  շարունակելու են տուգանվել: Կորոնավիրուսով վարակվածներն ու նրանց հետ շփված քաղաքացիներն էլ շարունակելու են մեկուսանալ ու ինքնամեկուսանալ, անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխվել հիվանդանոց:

Միակ փոփոխությունը, որ արվել է կառավարության ընդունած նոր որոշման մեջ, այն է, որ  հստակեցվել է, թե որ պետական կառույցներն են ինքնամեկուսացման հրահանգ տալու վարակակիրների հետ շփում ունեցած քաղաքացիներին: Այդ իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարությանը և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին: Ընդ որում, այս հրահանգը քաղաքացուն տրվելու է բանավոր, այնպես, ինչպես արվում է առ այսօր, բայց քաղաքացին իրավունք է ստանալու  պետական մարմնից գրավոր ձևակերպում պահանջելու ու այդ դեպքում այն քաղաքացուն պետք է տրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչպես է COVID-19-ը փոխել քաղաքական գործիչների կյանքը

Մեկ բացառություն էլ արվել է արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող կորոնավիրուսով հիվանդների ու նրանց հետ շփված մեկուսացման մեջ գտնվող անձանց համար: Նրանց տնից դուրս գալը՝ բժշկական բուժհիմնարկներ այցելելու, բուժօգնություն ստանալու, լաբորատոր-գործիքային հետազոտություններ անցնելու նպատակով, հուլիսի 13-ից հետո այլևս չեն դիտարկվի որպես ինքնամեկուսացման կարգի խախտում:

Միանշանակ է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որոնք կառավարության անդամներից ակնկալում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նիստում էլ հիշեցրեց, որ դեռ հունիսին իրենք պայմանավորվել էին շատ ավելի լայն օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակել, որը թույլ կտա հակահամաճարակային սահմանափակումներ իրականացնել առանց արտակարգ դրություն հայտարարելու՝ բավարարվելով միայն արտակարգ իրավիճակի մասին որոշմամբ, ինչը ՀՀ ներկա օրենսդրությունը թույլ չի տալիս:

Уборка картофеля - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

«Պիտի աշխատենք, որպեսզի այդ նոր գործիքակազմը կիրառենք, որպեսզի ստիպված չլինենք պանդեմիային զուգահեռ անընդհատ արտակարգ դրությունը երկարաձգել»,- ասաց վարչապետը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նոր օրենսդրությունը առողջապահության նախարարության հետ դեռ մշակվում է, ու դրա ավարտին միայն  պարզ կլինի, թե որքանով հնարավոր կլինի օգոստոսին խուսափել արտակարգ դրությունն արդեն 5-րդ անգամ երկարացնելու անհրաժեշտությունից:

Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար մարդ է տուգանվել. ոստիկանությունը ուշադիր հետևում է

Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր որոշեց Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով, որը կձգվի մինչև2020թ-ի օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ն:

Լրահոս
0