09:15 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
177 0 0

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում։ Հուղարկավորությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՊՆ Դավիթ Տոնոյանը և ուրիշներ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի- Sputnik. Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևսոյանը հայրենիք–պետության զոհասեղանին դրեցին ամենաթանկը` կյանքը։ Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության ժամանակ Եռաբլուրում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայրենիք և պետություն ունենալը պատասխանատվություն է, որն ընկած է ժողովրդի և հանրության ուսերին։ Այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք ժողովուրդ-հանրություն հասկացությունների մեջ ցրված, եթե ի վիճակի չլինենք դա բաժանել մեզնից յուրաքանչյուրի մեջ»,–նշեց Փաշինյանն իր ելույթում։

Նրա խոսքով` Տավուշում զոհված 4 զինծառայողները ոչ միայն իրենց կյանքը զոհեցին, այլ նաև իրենց հարազատների, քանի որ վերջիններս ապրելու են այս խեղդող բացակայության հետ։ Փաշինյանն ընդգծեց, որ մեր զոհված զինծառայողները լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։

Վարչապետն ասաց` ճիշտ է, մեր 4 զինծառայողները նահատակվեցին, բայց միթե նրանցից հետո նահատակվեց նաև հայրենիք ունենալու պատասխանատվությունը։

«Ոչ, իհարկե։ Այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին` նախագահից մինչև հոգևորական, վարչապետից մինչև փոքր գործարար։ Յուրաքանչյուրն իր պատասխանատվությունը պետք է ավելացնի` մեր նահատակների պատասխանատվությունը գետնին չթողնելով։ Հիմա մեր` ապրողներիս պատասխանատվության ժամն է»,– ավելացրեց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս–եղբայրները։

Փաշինյանը շեշtեց, որ յուրաքանչյուրս մեր զինանշանն ու դրոշը տեսնելիս` պետք է մեզ հարց տանք` իսկ ի՞նչ եմ ես անում, որ հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալները լիքը լինեն, և դուխն էլ տեղը լինի։ Նրա խոսքով` հարցի պատասխանը յուրաքանչյուրը պետք է տա ինքն իրեն ու Աստծուն։

Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Նա ամուսնացած էր, ունի 2 որդի։

Նրա հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

«Սահմանն ամուր է». Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան
Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված հայ զինվորականների հիշատակը
Հայաստանաբնակ տասնյակ եզդիներ դիմել են, որ մեկնեն սահման. Ռուստամ Բաքոյան
Ադրբեջանական «փառապանծ» Յաշմայի մոտ 100 հատուկջոկատայինի գրոհ է կասեցվել
թեգերը:
Գարուշ Համբարձումյան, Եռաբլուր պանթեոն, հուղարկավորություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ