00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի՝ աչքի տակը վնասվել. ինչ է կատարվել Լոնդոնում

Բաժանորդագրվել
Դեսպանատան մոտ ոչ միայն սովորական ադրբեջանցիներ ու թուրքեր են  հավաքվել, այլև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Լոնդոնում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների կազմակերպած բողոքի ակցիային մասնակցել են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, զինվորական համազգեստով ինչ-որ մարդիկ, որոնք շրջել են ցուցարարների շարքերով, նրանց ցուցումներ տվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ակցիայից հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ դեսպանատան դիմաց հավաքված հայերից Սուրեն Սարուխանյանը։

«Սոցիալական կայքերից իմացանք, որ ադրբեջանցիները կազմակերպված հավաքվել են դեսպանատան մոտ և հատուկ ծառայության աշխատակիցների ներկայությամբ ուզում են ցույց անել։ Մենք ուղղակի որոշեցինք գնալ, պաշտպանել մեր դեսպանատունն իրենցից»,- պատմում է Սուրենն ու ավելացնում, որ ակցիան հիմնականում հանգիստ էր ընթանում, թեպետ ադրբեջանցիներն անընդհատ փորձում էին սադրել հայերին։

Մեծ է եղել նաև հայ հոգևորականների դերը, որոնք ի սկզբանե թույլ չեն տվել մասնակիցներին ենթարկվել ադրբեջանցիների սադրանքներին՝ կանգնելով հայ երիտասարդների և ադրբեջանցիների միջև։

Ադրբեջանցիները տարբեր կոչեր են հնչեցրել, բայց հայերը նրանց լռեցրել են հայրենասիրական երգերով։ Բայց ինչ-որ պահից ծեծկռտուք է սկսվել․ ադրբեջանուհիներից մեկը փորձել է հայ երիտասարդի ձեռքից խլել պաստառը, ինչն էլ դարձել է բախման պատճառ։ Ադրբեջանցիները մի լավ դաս ստանալուց հետո լքել են դեսպանատան տարածքը։

Լոնդոնում լարված վիճակ է. հայերը պաշտպանում են ՀՀ դեսպանատունը ադրբեջանցիներից. տեսանյութ

«Բայց, ոնց որ միշտ, նրանք մեզնից ավելի ուժեղ պատասխան ստացան։ Հետո ոստիկանները միջամտեցին, և ցրեցին նրանց, հետ տարան, որովհետև շատ ագրեսիվ էին։ Մեզնից ոչ ոք վնասվածք չի ստացել, բայց իրենցից մեկի քիթն էր կոտրվել, մյուսի՝ աչքի տակը վնասվել»,- պատմում է Սուրենը։

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ  հայերը համոզվել են՝ ՀՀ դեսպանատունն ապահով ձեռքերում է, իրենք էլ են հեռացել տարածքից։ Սուրենը նշում է, որ  հայերի կողմից նախապես կազմակերպված ոչինչ չի եղել, ի տարբերություն ադրբեջանցիների՝ իրենք ինքնաբուխ հավաք են կազմակերպել։

Ким Кардашьян на форуме WCIT 2019 (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը կոչ է արել զսպել Ադրբեջանին

Սուրենի դիտարկմամբ՝ երկու կողմից էլ հավաքի մասնակիցների թիվը չի գերազանցում վաթսուն-յոթանասունի սահմանը։ Ադրբեջանցիների շարքերում  նաև թուրքեր են եղել, որոնք ադրբեջանական դրոշի կողքին թուրքականն են ծածանել։

«Գրեթե նույն թվաքանակով էինք, բայց մենք ավելի սիրով էինք, խաղաղ, իրենք՝ ագրեսիվ։ Իրենք ավելի շատ Instagram-ի համար նկարներ ու վիդեոներ էին անում, եկել էին, որ նկարվեին»,-ավելացնում է Սուրենը։

Ըստ մեր զրուցակցի՝ մոտ մեկուկես ժամ տևած ակցիայի հետևանքով բերման ենթարկվածներ չկան։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից ադրբեջանցիները բողոքի ակցիա էին կազմակերպել Լոնդոնի կենտրոնական թաղամասերից մեկում՝ Քենսինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատան մոտ։ Այնտեղ էին հավաքվել նաև լոնդոնաբնակ հայերը՝ պաշտպանելու ՀՀ դեսապանատունը։

Լրահոս
0