11:23 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
378 0 0

Սիրված երգիչ Սևակ Խանաղյանը գրառում է արել` դատապարտելով Ադրբեջանի գործողությունները Տավուշի մարզի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայ երգիչ Սևակ Խանաղյանը Instagram–ի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Տագնապով եմ հետևում Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ մի քանի օր եղել են մարտեր։ Զոհվածների հիշատակը թող միշտ վառ մնա։ Ես դեմ եմ պատերազմին, բայց ես դեմ եմ նաև հորինված մեղադրանքներին։ Դադարե՛ք խեղաթյուրել փաստերը և կեղծ տեղեկատվություն տարածել` Հայաստանին ագրեսորի տեղ դնելով»,–գրել է Խանաղյանը։

Նա նշել է, որ Հայաստանում ապրում են արժանապատիվ և բարի մարդիկ։ Խանաղյանն ասում է, որ մենք` հայերս, ընկերասեր ժողովուրդ ենք, և չի կարելի մեզ հետ խոսել ուժի դիրքերից։ Հայաստանը կարող է իրեն պաշտպանել. այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի։

Հայտնի երգիչը գրառմանը կից նշել է #եսհայեմ, #վերջպատերազմին հեշթեգերը։

View this post on Instagram

A post shared by Sevak Khanagyan (@sevak_khanagyan) on

Նշենք, որ այս օրերին շատերն են անդրադարձել ադրբեջանական կողմի գործողություններին` դատապարտելով դրանք ու միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով դրանց վրա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

«Հայերի հետ ուժի լեզվով խոսել հնարավոր չէ». Կանդելակիի և հայտնի հայերի կոչն Ադրբեջանին

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

ՀՀ ՊՆ խոսնակը նոր գրառում է արել սահմանային իրավիճակի վերաբերյալ
«Բանակը քանակով չի որոշվում». Արթուր Ալեքսանյանի` զինծառայողներին գոտեպնդող գրառումը
Մեր հայրենիքը պաշտպանելու ենք բոլոր միջոցներով. հայտնի հայ գործարարի դստեր հուզիչ գրառումը
թեգերը:
Հայաստան, ադրբեջանցի, Ադրբեջան, երգիչ, Սևակ Խանաղյան

Գլխավոր թեմաներ