00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել».Նազենի Հովհաննիսյանը երախտապարտ է

© Photo : Instagram / Nazeni HovhannisyanНазени Ованнисян
Назени Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նազենի Հովհաննիսյանը բազմիցս նշել է, որ իրեն երջանիկ կին է համարում և իր ծննդյան օրը կրկին անգամ գրել է այդ մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը երեկ նշել է ծննդյան 38-ամյակը, շնորհակալություն է հայտնել իր հազարավոր հետևորդներին բազմաթիվ շնորհավորանքների համար:

«Իմ 38-ը եկավ ամենաթանկ մարդկանցով լիացած, շնորհակալ եմ յուրաքանչյուր էմոցիայի, տառի ու վերաբերմունքի համար: Ես երջանիկ եմ: Օրհնվեք»,–Instagram–ի իր էջում գրել է դերասանուհին։

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Նրա գրառումը մի քանի ժամում արժանացել է ավելի քան 20.000 հավանման։ Մարդիկ շարունակում են ջերմ մաղթանքներ գրել ու ամենալավը մաղթել դերասանուհուն։

«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները

Երեկ` իր ծննդյանը օրը, Նազենին հուզիչ գրառում էր կատարել ու նշել, որ մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի, սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար:

«Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով: 38-ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել... ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ...»,-գրել էր հոբելյարը:

View this post on Instagram

Իսկ ինչի՞ համար են ծնվում մարդիկ, ո՞վ գիտե: Երևի ծնվում են, որ ծիծաղեն, ժպտան, լացեն սրտանց ու բարկանան, ծնվում են, որ ապրեն ու սիրեն, որ հասնեն իրենց սիրուն կամ էդպես էլ չհասնեն, ծնվում են, որ աշխարհում մի բան փոխեն, եթե բարի սրտով են ծնվում` փոխեն դեպի լավը, եթե նեղսիրտ` դեպ վատը հիմնականում, ծնվում են, որ իրենց ինչ-որ մեկը իրենց գտնի, գրկի ու բաց չթողնի, կամ ընտրի ուրիշին ու թողնի մենակ... Ծնվում են, որ շնչեն ու հասկանան` ինչ մեծ օրհնություն է լիաթոք, անդիմակ շնչելը, հիվանդանում են, որ գիտակցեն` որքան կարևոր է առողջ լինելը, ու էդ մի պարզ բառի մեջ որքա՜ն երջանկություն կա: Ծնվում են, որ զգան ծովաջրի աղահամն ու արցունքի մեջ ծովեր ունենան, ծնվում են, որ արևներին ծիծաղեն ու ջերմանան նրանով, ծնվում են, որ ամենաանելանի պահին մեկին օգնեն, որ մի օր էլ, ասես «պատահաբար», իրե՛նց ձեռք մեկնեն, ծնվում են, որ երգեն ու տարածվեն, որ թռչեն ու երազեն, որ ծնունդ տան ու հավերժանան, որ հետք թողնեն` սիրո,նվիրումի ու բարության.. Մարդիկ ծնվում են, որ շնորհակալ լինեն` ամեն վայրկյանի, ապրածի ու անգամ ցավածի համար, Սիրելու օրհնությունն իրենց մեջ կրելու համար: Ես էնքան շնորհակալ եմ իմ ապրած վայրկյանի համար...շնորհակալ եմ կարոտների անդունդի համար, որ անտակ է թվում, ու ինձ հա ստիպում սիրով լցնել այն, շնորհակալ եմ ինձ ողորմած իմ Հավատքի համար` Տիրոջ օրհնությունն ու Խաչի զորությունն ունենալու համար, շնորհակալ եմ շարականների համար, որոնք հոգիս են լցնում ու ամոքում, շնորհակալ եմ այն Հայրենիքի համար, որն ինձ հանգիստ չի տալիս` բարդ երեխայի նման, ու ստիպում է ինքս ինձ անընդհատ վերանայել, հղկվել, փոխվել... անընդհատ ինքս ինձ ճանաչել ու հոսել. չլճանալ, շնորհակալ եմ ՆՐԱ երգի ու լեռան ծաղկի, քաղցր ջրերի, նրա Գոյության համար, շնորհակալ եմ Հայաստան աշխարհի անպարտելի որդիների համար!!! ...շնորհակալ եմ իմ`մեծագույն օրհնության համար`Ընտանիքիս, որով ծնվեցի, որով ապրեցի, որի կարոտով էլ կգնամ... և շնորհակալ եմ Ընկերներիս, որ երակովս կյանք են ներարկում ամեն վայրկյան, ուսով հենք դառնում,սրտանց ուրախանում, ցավում կամ կարեկցում: Էնքա՜ն շնորհակալ եմ: Հ.Գ. Ծնունդները կգան ու կգնան, կմնա Մարդը` իր ստեղծածով ու պահածով: Պինդ մնանք, միասնական ու հավատով. շնորհակալ լինենք... 38.- ից հետո հասկանում ես, որ մի 5 օրվա կյանք է մնացել... ու արժի ամեն օրդ ապրել հազար տարվա խտությամբ...#nazenihovhannisyan #2020

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը, մեծ ճանաչում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։Նա կերպարանավորել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ», «Անհայտ բաժանորդ» և այլ ֆիլմերի գլխավոր դերերը։ Շատ ակտիվ է սոցցանցերում և իր հետևորդներին հաճախ է պատմում իր առօրյայի ու սպասվող նախագծերի մասին։

Լրահոս
0