14:38 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
138 0 0

ՄԻՊ–ը մի շարք դիմում–բողոքներ է ստացել ինչպես ծնողներից, այնպես էլ դիմորդներից։ Ծնողները նաև լուծում են առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բուհերի ընդունելության հետ կապված բողոքների առնչությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անցկացրել` դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ Հարցն այն է, որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

ՄԻՊ–ը այս նոր կարգի վերաբերյալ նույնպես մի շարք դիմում-բողոքներ է ստացել։

«Դիմորդները և ծնողները մտահոգություններ են հայտնել, որ քննություններին մասնակցելու արդյունքում 12.0-ից 18.75 միավոր ստանալու պարագայում միավորները առաջին հայտով նշված բուհ ընդունվելուն չբավականացնելու պատճառով դիմորդները չեն ընդունվել կամ ընդունվել են 8-րդ հայտով նշված որևէ բուհ։ Նրանք հայտնել են, որ 7.5 միավոր ստացած մի շարք դիմորդներ 2-րդից 5-րդ հայտերով նշված բուհեր են ընդունվել»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

Միաժամանակ ծնողները նաև լուծում են առաջարկել, օրինակ` այն, որ նախարարությունն ավելացնի բուհերում ուսուցման տեղերը, որպեսզի բարձր գնահատական ստացած դիմորդները կարողանան սովորել իրենց նախընտրած բուհում: Մեկ այլ տարբերակ էլ է առաջարկվել` դիմորդներին տալ 2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում բուհում ընդգրկվելու հնարավորություն՝ հետագա կրթության շարունակականությունը սահմանելով մրցութային կարգով՝ ըստ գիտելիքի:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։

Ըստ թեմայի

Բուհերն իրենք կորոշեն. նախարարը` սեպտեմբերի 1-ից դասերը հեռավար անցկացնելու մասին
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն
Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից
թեգերը:
դիմորդ, բուհ, Արայիկ Հարությունյան, Արման Թաթոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ