00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը

Բաժանորդագրվել
Ադելինա և Մանվել Գրիգորյանները համավարակի շրջանում ստիպված էին փակել Մոսկվայում գտնվող իրենց ստուդիան և դասավանդումն իրականացնել առցանց ռեժիմով։ Բայց ոչ բոլոր երգիչները կարողացան աշխատել այս ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ադելինա և Մանվել Գրիգորյանները հաջողված բիզնես ունեին Մոսկվայում. նրանց երգի ստուդիայում սովորում էին և՛ փոքրերը, և՛ մեծերը։ Սակայն «ՄանԱդա» (հապավում Մանվել և Ադելինա անուններից) ստուդիայի հետագա զարգացմանը խանգարեց համավարակը։ Բիզնեսը չկորցնելու համար պարապմունքներն այսօր առցանց են անցկացվում։

ՌԻԱ Նովոստին իր «Թռիչքը նորմալ է։ Գործարարների պատմություններ» հատուկ նախագծի շրջանակում գրել է երաժիշտ ամուսինների մասին։

«Գրիգորյան ամուսիններն իրենց երկու դուստրերի հետ Երևանից Մոսկվա են տեղափոխվել դեռևս 1990-ականներին։ Նրանք ծանոթացել են Հայաստանի կոմպոզիտորների միությանը կից գործող համույթում, որտեղ Ադելինան մեներգչուհի է եղել, իսկ Մանվելը` երաժիշտ։ Արդեն ավելի քան 35 տարի է` նրանք անբաժան են», – գրված է հոդվածում։

Երբ դուստրերից մեկը` Հեղինեն, ընդունվել է էստրադային և ջազային քոլեջ, ծնողները շարունակել են պարապել նրա հետ, հետո սկսել են նաև աղջկա ընկերուհիները դիմել նրանց։ Այդպես ծնվել է սեփական ստուդիա բացելու գաղափարը։

«ՄանԱդա» ստուդիայի ամենատարեց աշակերտն ավելի քան 60 տարեկան է, բայց «սաների» թվում կան նաև պրոֆեսիոնալ արտիստներ, նույնիսկ առաջին մեծության աստղեր։

© Фото: из личного архива Аделины и Манвела ГригоряновԱդելինա և Մանվել Գրիգորյանների ստուդիան
Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը - Sputnik Արմենիա
Ադելինա և Մանվել Գրիգորյանների ստուդիան

Ամուսինները միաժամանակ հպարտանում են, երբ փոքրերն ինչ–որ ձեռքբերումներ են ունենում մրցույթներում, իսկ մասնագիտություն չունեցող մեծահասակները հանկարծ սկսում են երգել։

Артур Мартиросян - Sputnik Արմենիա
Ոչխարի պանիր և մոցարելա․ Արթուր Մարտիրոսյանը որոշել է Իրկուտսկը պանրային քաղաքի վերածել

Այս տարի նրանք որոշել էին ընդլայնել ստուդիան։ Դուստրը, որը սեփական երաժշտական նախագիծն ունի, նույնպես սկսել էր վոկալ դասավանդել։ Բայց կորոնավիրուսի պատճառով ստիպված եղան հետաձգել ծրագրերը։

Պարապմունքներ անցկացնելն անհնար դարձավ, և դասերը տեղափոխեցին առցանց հարթակ։ Ու թեև որոշ աշակերտների հետ (Հայաստանից, Չեխիայից և Ռուսաստանի այլ քաղաքներից) Ադելինան նախկինում ևս հեռահար էր անցկացնում պարապմունքները, մեծամասնությունը սովոր է օֆլայն դասերին, և իհարկե, աշակերտների քանակն այժմ կրճատվել է։

Գրիգորյան ամուսինները ստիպված էին մի քանի ամսով փակել ստուդիան։ Աշակերտների և արտիստների պակասը կրճատեց նաև ընտանեկան եկամուտը։

ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը

«Սակայն նրանց օգնեցին վարձակալած տարածքի տերը, որն իջեցրեց տարածքի վարձավճարը, և պետական աջակցությունը։ Թեև ստուդիան չներառվեց սահմանափակումներից տուժած ձեռնարկությունների ցանկում, այդուհանդերձ Մանվելը` որպես ինքնազբաղված, սուբսիդավորում ստացավ անցած տարվա վճարված հարկերի չափով», – նշված է հոդվածում։

Ամուսինները խոստովանում են, որ շատ են կարոտել կենդանի շփումը, հուսով են, որ այս ամենը շուտով կավարտվի։

Ջրոցի, քոչարի ու հայկական ծիրան. հայերը կրկին քեֆ են կազմակերպել Մոսկվայում. տեսանյութ

Լրահոս
0