ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը, որը քրեական միջավայրում հայտնի էր որպես «Եզդի Ռաֆո» կամ «Ռաֆ Կրասնոդարսկի»: Տեղեկությունը հայտնում է Փրայմ Քրայմը։
Նշվում է, որ «քրեական գեներալը» մահացել է լյարդի ցիռոզից։
Նախկինում բազմաթիվ անգամ դատապարտված ազգությամբ եզդի Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր 1988 թվականին։
Վերջին անգամ նա հինգուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում և Ուլյանովսկի մարզում, այդ թվում ՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատվել է 2014 թվականին:
2016 թվականին նա Ուկրաինայից արտաքսվել էր Հայաստան։
«Օրենքով գողը» 57 տարեկան էր, ազգությամբ` եզդի։