03:15 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1813 0 0

Քանյե Ուեսթը Twitter–ում գրել է (այնուհետև ջնջել), որ իրեն ուզում են հոգեբուժարան ուղարկել։ Քիմն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել ամուսնու անհասկանալի պահվածքին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջին օրերին իրեն բավականին տարօրինակ է պահում, հայտարարել է, որ 2018 թվականից փորձում է բաժանվել Քիմ Քարդաշյանից: Նշենք, որ Հարավային Կարոլինայում իր նախագահական քարոզարշավից հետո` հուլիսի 20-ին, ռեփերը սկանդալային բովանդակությամբ տասնյակ հաղորդագրություններ է գրել Twitter-ի իր էջում, իսկ հետո ջնջել է դրանք։ Բայց օգտատերերը հասցրել են դրանք պատճենել։

«Ես փորձում էի բաժանվել Քիմից այն ժամանակ, երբ նա հանդիպեց Միքի հետ «բանտային բարեփոխումները» քննարկելու համար»,- Twitter-ում գրել է Ուեսթը, հետո ջնջել գրածը։

​Քանյեն նկատի ունի ռեփեր և դերասանուհի Նիքի Մինաժի նախկին ընտրյալ Միք Միլերին, որի հետ հանդիպումը կայացել է 2018թ.-ի նոյեմբերին Լոս Անջելեսում։

Ուեսթը նաև մեղադրել է Քիմին և զոքանչին, որ փորձում են իրեն հոգեբուժարանում փակել։

«Քրիսն ու Քիմը հայտարարություն են արել առանց իմ իմացության։ Կինը չպետք է իրեն այդպես պահի։ Նրանք փորձել են երկու բժիշկների հետ գալ ինձ մոտ 50/51 կետով»,–գրել է ռեփերը։

50/51-ը Կալիֆոռնիայի սոցիալական ապահովության օրենսգրքի համապատասխան կետն է, ըստ որի ՝ վտանգ ներկայացնող մարդիկ կարող են ուղարկվել հարկադիր ազատազրկման։

Նշենք, որ Քիմն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել ամուսնու անհասկանալի պահվածքին։ Նրա պաշտոնական էջերում ամուսնալուծության մասին ոչ մի ակնարկ չկա:

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2014 թվականին և 4 երեխա ունեն։ 2015 թվականի ապրիլին Քանյեն միացավ Քիմին Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ Ուեսթը եղել է Գառնիում, Գյումրիում և նույնիսկ անվճար համերգ տվել Երևանի սրտում՝ Կարապի լճում։

Քանյե Ուեսթը խորհուրդ է հարցրել բաժանորդներից

թեգերը:
Քիմ Քարդաշյան, Քանյե Ուեսթ

Գլխավոր թեմաներ