16:22 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
290 0 0

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հորդորում է չտրվել սադրանքների, որոնց նպատակը մեկն է` մեզ ներկայացնել որպես թշնամանք սերմանող ժողովուրդ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այս գիշեր Facebook–ի ուղիղ եթերում կոչով դիմել է հայերին։

«Այս ուժ ժամին մենք իմ բոլոր գործընկերների հետ գտնվում ենք դեսպանությունում, իրավիճակը փորձում ենք գնահատել, վերլուծում ենք թեժ գծով ստացած տեղեկությունները, կապի մեջ ենք մեր համայնքների ներկայացուցիչների, պատվո հյուպատոսների հետ` Կալինինգրադից մինչև Կամչատկա իրավիճակը վերահսկելու և հասկանալու համար, այդ թվում` Մոսկվայում տիրող իրավիճակը։ Այն ինչ–որ առումով պայթյունավտանգ է։ Հասկանում ենք, որ սոցիալական ցանցերում, որտեղ տիրում է այլ իրավիճակ, այլ էմոցիաներ, տարբեր կրքեր են հրահրվում, տարբեր կարծիքներ են հնչում, տարբեր մարդիկ անհանգստացած են իրավիճակով։ Այն, ինչ տեղի է ունենում հայազգի մեր գործարարներին պատկանող սրճարաններում, ավտոձեռնարկություններում, խանութներում, անհանգստացնում է մեզ»,– նշում է դեսպանը։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը, հայերի միությունն ու եկեղեցու թեմերը հայտարարություն են տարածել

Տողանյանը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, իրենք ամենժամյա կապի մեջ են գործընկերների, Ռուսաստանի բոլոր ուժային ծառայությունների, ՌԴ կառավարության հետ։

Կիևում հայկական սրճարան են այրել․ Ուկրաինայի հայերի միությունը հայտարարություն է արել

«Կոչ եմ անում` չտրվել որևէ սադրանքի, թախանձագին խնդրում եմ հատկապես հանգստյան օրերին լինել է՛լ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ, մեզ ներկայացնել հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ»,– ասում է դեսպանը։

Հիշեցնենք` երեկ համացանցում տեսանյութեր էին տարածվել ադրբեջանցիների հարձակումների մասին։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում են հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուս տեսանյութում ոտքերով հարվածում են տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։ Տեղեկություն կա, որ հայերից մեկին հարվածել են դանակով։

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է հայկական պետհամարանիշներով BMW-ի վրա հարձակվողներին

Ըստ թեմայի

Հայերի և ադրբեջանցիների բախումները սպառնում են Ռուսաստանի ներքին կայունությանը․ Արեշև
Հակամարտությունը սահմանից տեղափոխվել է տարբեր երկրների փողոցներ. ով կարող է լուծել հարցը
Սպառնալիքներ Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի պատերին. վանդալները գործի են անցել
թեգերը:
ադրբեջանցի, հայեր, Վարդան Տողանյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ