14:01 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
314 0 0

Կապտականաչ ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ: «Ծաղկած» ջրում լողալն ու ջուրն անզգուշաբար կուլ տալը վտանգավոր է առողջության համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Սևանա լճի տարածքում թունաբանական հետազոտություններ է իրականացրել լճում տարածված կապտականաչ ջրիմուռների վտանգավորության աստիճանը պարզելու համար:

Ինչպես հայտնում է նախարարությունը, ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։

Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ

«Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Առողջական խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ուշադիր լինել, արգելել երեխաներին լողալ չթույլատրված վայրերում, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես՝ բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա և այլ ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Նախարարությունը նաև հայտնում է, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված ջրի որակի դիտարկումը շարունակվում է։

Սևանը կրկին կանաչել է. ինչ նոր խնդիրներ է «խոստանում» մոտեցող շոգը լճին

Հիշեցնենք՝ բնապահպանները դեռ 10 օր առաջ արդեն ահազանգել են, որ Սևանն այս տարի դարձյալ ծաղկել է: Նրանց համոզմամբ` ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ շոգ ամառը Հայաստանում ու հատկապես Սևանում դեռ նոր է գալու:

Սևանի էկոլոգիական խնդիրներն, ըստ մասնագետների, հատկապես տեսանելի են դարձել 2018 թ-ից սկսած, երբ ջրի մեջ օրգանական նյութերի քանակը կտրուկ ավելացել է: Այդ նյութերը սնունդ են հանդիսանում ջրիմուռների համար, ինչն էլ խթանում է դրանց աճն ու տարածումը լճում:

Ինչ անել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցում, վերականգնվի Սևանի իշխանի պոպուլյացիան

Ըստ թեմայի

Սևանը պետք է փրկել, քանի դեռ ուշ չէ. խնայողության դաս Միչիգանում ապրող հայից
Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին
Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են
թեգերը:
Հայաստան, Սևանա լիճ, ՀՀ Առողջապահության նախարարություն

Գլխավոր թեմաներ