03:51 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
143 0 0

Հումորիստը զվարճալի տեսանյութ է հրապարակել իր նոր ալտեր էգոյի՝ աճպարար Գալուստինիի մասնակցությամբ։ Նրա հետևորդները հիացած են։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի հումորիստ Միխայիլ Գալուստյանը հերթական տեսանյութն է հրապարակել իր երկրորդ ալտեր էգոյի՝ աճպարար Գալուստինիի մասնակցությամբ։

«Մեծն Գալուստինիի մոգությունը ցույց կտա ձեզ, թե ինչպես է հնչում իսկական կարմիր գինին»,-այսպես է նա մակագրել Instagram-ում հրապարակած զվարճալի տեսանյութը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

Սկզբում նա ցուցադրում է, թե ինչ հնչողություն ունի ջուրը, հետո` ինչ երաժշտություն է «նվագում» գինին։ Պարզվում է՝ «աստվածների ըմպելիքը» սիրում է Super Ժորիկի հիթերը։ Հետևորդները հիացել են այս «աճպարարությամբ», նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել․ «Ես մտածում էի՝ լեզգինկա կհնչի», «Վախենում եմ պատկերացնել, թե կոնյակն ինչ է երգում», «Կատարյալ հնչողություն է», «Որտեղի՞ց այսքան կրեատիվ»։

Ավելի վաղ հումորիստը ցուցադրել էր, թե ինչպես է անգերազանցելի Գալուստինին կարողանում տեղափոխվել և վերամարմնավորվել։ Տեսահոլովակը շատ զվարճալի էր ստացվել։ Հումորիստի երկրպագուներից ոմանք նրան խորհուրդ էին տվել աճպարար դառնալ, մյուսներն էլ հորդորել էին վերադառնալ հեռուստաէկրան։

Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Քիմ Քարդաշյանի հետևորդներին «առևանգելու» աճպարարությունը։ Գալուստյանին ակնհայտորեն դուր չի գալիս, որ ինքն ընդամենը 12 միլիոն հետևորդ ունի, իսկ ամերիկյան հեռուստաաստղը՝ 178 միլիոն։ Եվ ահա նա որոշել էր իր մոտ «քաշել» նրա հետևորդներին։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա «կախարդում» երկու հեռախոսները, ինչի արդյունքում բոլոր հետևորդներն անցնում են Գալուստյանին, իսկ Քիմին ոչինչ չի մնում։

Կարևորը ճիշտ պահին «թռնելն է». Միշա Գալուստյանն ապտակել է աշխարհահռչակ ծանրորդին

Հիշեցնենք, որ Գալուստյանը ճանաչման հասավ ՈւՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем («Արևից քշվածերը») թիմը։ Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։ 2019թ․-ի նոյեմբերին Գալուստյանը ներկայացրեց Սուպեր Ժորիկի առաջին տեսահոլովակը, որը շատ արագ տարածվեց ու սիրվեց։ «Хочу тибя любицца» տեսահոլովակը կես տարում ավելի քան 50 միլիոն դիտում ունեցավ։ Ավելի ուշ նա ներկայացրեց «Золото» հիթի տեսահոլովակը։

ԶԼՄ-ները «գուժում» են Միխայիլ Գալուստյանի ընկերության սնանկության մասին

Ըստ թեմայի

«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան
Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին
«Ի՜նչ պուպուշ են». Միշա Գալուստյանի դուստրն ու եղբորորդին ուրախացրել են նրա հետևորդներին
թեգերը:
տեսանյութ, Գինի, Միխայիլ Գալուստյան

Գլխավոր թեմաներ