02:57 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
257320

Դեղձի սեզոնը սկսվել է։ Այս համեղ միրգը հնարավոր կլինի վայելել մինչև սեպտեմբերի վերջ։ Իսկ թե որքան օգտակար է այն, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Հյութալի, բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։

Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։

Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել։

Բնական հակադեպրեսանտ

Արոմաթերապիայի մասնագետներն ապացուցել են, որ դեղձի բույրը բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ կալիումի և ֆոսֆորի պարունակության շնորհիվ բարձրանում է գլխուղեղի աշխատունակությունը։ Այդ նյութերը նաև նպաստում են հիշողության ամրապնդմանը և խանգարում տարիքային փոփոխություններին։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում

Օգտակար է երիկամներին

Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։ Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը, ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լվանում» է ավազը։

Օգտակար է սրտին և անոթներին

Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում

Լավացնում է ոսկրերի և հոդերի վիճակը

Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում։

Հակացուցումներ

Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից։

Բացի այդ, դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։

Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

Ըստ թեմայի

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
թեգերը:
հիվանդություն, դեղձ, օրգանիզմ

Գլխավոր թեմաներ