13:08 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1760)
198 0 0

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակն ասել է, թե կորոնավիրուսի կրկնակի թեստը որ դեպքում կարող է դրական լինել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիս - Sputnik. Facebook-ի օգտատեր Արսեն Հարությունյանն իր էջում գրել է, որ կորոնավիրուսային կրկնավարակ գոյություն ունի, և ինքը նորից է վարակվել:

«Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով», - նշել է Հարությունյանը:

Նա ինքնամեկուսանալու կոչ է արել բոլոր այն մարդկանց, որոնց հետ շփվել է վերջին օրերին։

«Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Առողջ եղեք»,–ավելացրել է նա։

Sputnik Արմենիան այս գրառման առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ երկրորդ անգամ վարակվելու տարբերակը չի բացառվում:

Նրա խոսքով`մինչև հիմա չկան փաստեր, որոնք հաստատում կամ հերքում են կորոնավիրուսի կրկնավարակը: Հնարավոր է, որ հիվանդը լիարժեք չի ապաքինվել, այդ պատճառով էլ նրա կրկնակի թեստը դրական է եղել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 73–ով և դարձել 37 390։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահանալու 711 դեպք է գրանցվել։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1760)

Ըստ թեմայի

Արցախում կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել
Ինչպե՞ս տարբերել գրիպը կորոնավիրուսից․ բժշկի պատասխանը
Եվս 6 դեպք. Հայաստանում արդեն 711 մարդ է մահացել կորոնավիրուսից
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ