13:08 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
438 0 0

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներից մոտ մեկ տասնյակն արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։

«1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրկված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են վկայագրերը բնակավայրեր հասցրել։

Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակն արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։

Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին կառավարությունն ընդունել էր ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։

COVID-19-ի բռնկումից հետո բաքվեցի փախստականի ընտանիքը հայտնվել է փողոցում

Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։

Արդյունքում Երևանի վարչական շրջաններում հերթականությամբ և ամբողջությամբ լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում

Ըստ թեմայի

Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Ո՞վ կարող է օգտվել բնակարանային աջակցության ծրագրից. Ավինյանը մանրամասներ է ներկայացրել
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
թեգերը:
բնակարան, Փախստական, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ