15:53 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
1274 0 0

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 4 դեպք։

«Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել են 3 կին և մեկ տղամարդ։ Կանայք եղել են 83, 64 և 68 տարեկան, իսկ տղամարդը` 84։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:

Նշենք, որ հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37 937 դեպք, որոնցից 27 824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160 380 թեստավորում:

Հիշեցնենք` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել
 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)

Ըստ թեմայի

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ևս մեկ վատ արդյունք
թեգերը:
Հայաստան, տղամարդ, Կին, Մահ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ