00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 29-ամյա մի կնոջ, ապա փախուստի փորձ արել

© Sputnik / Табылды КадырбековНасилие
Насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս 36–ամյա տղամարդը փախուստի փորձ է արել, բայց անհաջողության մատնվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Սեռական բռնության դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում։ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին Վանաձորի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Հաղորդման հիման վրա կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և այլն։

Полицейские на месте преступления (29 апреля 2020). Гавар - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը զբաղվում է երեխային բռնության ենթարկած ամուսինների գործով

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ 29-ամյա կնոջ կամքին հակառակ, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ 36-ամյա տղամարդը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարչական շենքից ձերբակալված անձանց պահման վայր տեղափոխվելու ժամանակ փորձել է փախուստի դիմել։ Սակայն դա նրան չի հաջողվել. ոստիկանության ծառայողները կանխել են փախուստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով: Հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ որոշում է կայացվել:

ՌԴ–ում պացիետների հանդեպ սեռական բռնություն գործած հայ բժիշկը դատապարտվեց ազատազրկման

Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է նաև դատագենետիկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0