13:42 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
461 0 0

Եփիկյանը լուսանկարներ է հրապարակել Հայաստանի տարբեր վայրերից։ Երևում է` նրան շատ է դուր գալիս պատմական հայրենիքը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Comedy Woman հանրահայտ շոուի հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը կրկին Հայաստանում է։ Նա Instagram–ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է զվարճանում երկրի տարբեր հատվածներում։

Նատալյան հասցրել է ռաֆթինգով զբաղվել Դիլիջանում։ Լուսանկարում Եփրիկյանը հայ դերասան Արսեն Գրիգորյանի հետ է, որը, դատելով վերջին գրառումներից, նրա լավ ընկերն է դարձել։ Ի դեպ, այդ մասին է վկայում նաև լուսանկարին կից արված գրառումը. «Երազանքի թիմ»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Еприкян Наталья (@eprikol)

Եփրիկյանի հետևորդներին դուր են եկել լուսանկարները։ Նրա գրառմանն արձագանքել է նաև դերասանուհի Կատյա Վարնավան։

«Տուն վերադարձիր։ Խնդրում եմ քեզ, բավական է», – գրել է ընկերուհին։

Սակայն Նատալյան չի սահմանափակվել ռաֆթինգով և որոշել է ադրենալինը բարձրացնել զիփլայնով։ Դրա համար նա այցելել է հայտնի Ենոքավան, կրկին լուսանկարվել և անհասկանալի «նկարագրություններ» ու հեշթեգեր կցել բոլոր լուսանկարներին. «էէէ... մմմմ... փֆֆ... բլ... մդա...», #բոլորսահմաններնանցելեմ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Еприкян Наталья (@eprikol)

««Ատոմային աղջիկ», «Լեռներ է գնացել», «Միայն այնտեղ հասնելն արդեն էքստրիմ է», «Խղճա մեզ, վերադարձիր», «Նա այլևս Մոսկվա չի վերադառնա»»,– գրել են բաժանորդները։

Սակայն անվախ Եփրիկյանը ոչնչի առաջ չի կանգնում։ Նա հասել է Իջևան ու ձի հեծնել։ Նույնիսկ ճանճերը նրան չեն վախեցրել. նա կատակել է այդ թեմայով ու զվարճալի լուսանկար հրապարակել. «Այժմ միայն մոծակներից եմ վախենում»։

Ի դեպ, բոլոր գրառումների ու լուսանկարների կողքին կա #Հայաստան հեշթեգը։

«Իսկ արքայազնին երևի կերել է»․ Եփրիկյանի կարանտինն ուրախ է անցնում Հայաստանում

Կարանտինի և Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բացակայության ժամանակ Եփրիկյանը գրեթե մեկ ամիս անցկացրեց Հայաստանում` հրապարակելով իր ճանապարհորդության լուսանկարները։ Որոշ ժամանակ նա Վրաստանում էր, իսկ հիմա, ըստ ամենայնի, վերադարձել է։ Ինչպես է Եփրիկյանին հաջողվում շրջագայել փակ սահմաններով` դեռ հայտնի չէ։

Նատալյա Եփրիկյանը հումորի ժանրում ստեղծագործող արտիստ է և հեռուստապրոդյուսեր։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈւՀԱ–ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից է եղել։

«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում

Ըստ թեմայի

Comedy Woman–ի գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանը «18+» լուսանկար է հրապարակել
«Սադոն ու Մազոն». Նատալյա Եփրիկյանը խուլիգանություն է անում սոցցանցերում. լուսանկար
Հայկական խիզախությամբ և թբիլիսյան հմայքով. Նատալյա Եփրիկյանը ապշեցրել է օգտատերերին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ