12:02 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (866)
729 0 0

Գիտնականները բազմաթիվ ուսումնասիրություններ են անցկացրել կապված նրա հետ, թե SARS-Cov-2–ը որքան է ապրում այս կամ այն մակերեսի վրա։ Եզրակացությունները հետևայլն են. հագուստի և ծառի վրա այն երկու օր է մնում, ապակու վրա` մոտ 4, պողպատի և պլաստիկի վրա` շուրջ մեկ շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Գիտնականները պարզել են կորոնավիրուսի հիմնական աղբյուրները. առավել հաճախ COVID-19–ի մանրէներ կարելի է հանդիպել չոր և զով վայրերում, գրում է «Իզվեստիա» թերթը։

Հարցված փորձագետների կարծիքով` վիրուսն ամենաշատը պահպանվում է մթերային խանութների սառնարանների բռնակների վրա։ Վարակվելու առումով` ռիսկային երկրորդ հորիզոնականում են դռները հանրային վայրերում և տերմինալները։ Այնուհետև վտանգավոր լինելու տեսանկյունից վերելակի կոճակներն են,  օդորակիչներով սրճարանների սեղանները, և, վերջապես, բնակելի շենքերում դռների բռնակներն ու դոմոֆոնի կոճակները։

Վարակվելու պոտենցիալ հավանականություն կա, եթե վիրուսով վարակված մակերեսին դիպչելուց հետո ձեռքերը տանեք դեմքին, քթին կամ աչքերին։

Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ևս մեկ վատ արդյունք

Մասնագետները կարծում են, որ քաղաքներում սահմանափակող միջոցառումների թուլացումից հետո վարակվելու վտանգն աճել է։ Քաղաքացիները կարող են վարակվել` ձեռք տալով վարակված մակերևույթին։ 

Թեպետ, մակերեսներին դիպչելուց վարակվելու ռիսկը տնից դուրս գալու առիթ չէ։ Պետք է սեփական ձեռքերը պոտենցիալ վարակված համարել և դրանք ախտահանել ախտահանիչ նյութերով կամ լվանալ օճառով պոտենցիալ վտանգավոր շփումներից հետո։

«Իհարկե, ամենավարակիչ մակերեսները պոլիկլինիկաներում են, հիվանդանոցներում և բուժկենտրոններում, ուր այցելում են կորոնավիրուսով հիվանդները», – պատմել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Ռոման Զինովկինը։

Միևնույն ժամանակ, ամերիկյան գիտնականների տվյալներով, բարձր խոնավությունն ու ջերմաստիճանը  արագացնում են վիրուսի ոչնչացման գործընթացը։ 21–24 աստիճան տաքության և 80-տոկոսանոց խոնավության պարագայում ամառային արևի տակ վիրուսի կենսունակության ժամանակահատվածը մակերեսների վրա երկու րոպե է։

ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (866)

Ըստ թեմայի

Սա զանգվածային բռնկման սկիզբն է. գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բացահայտում են արել
Ռուս գիտնականները COVID-19-ը չեզոքացնող հակամարմիններ են ստացել
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը
թեգերը:
համավարակ, վարակ, ախտահանում, կորոնավիրուս, գիտնական

Գլխավոր թեմաներ