12:37 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
83311

Պատգամավորի կարծիքով՝  ԿԳՄՍ նախարարը շարունակում է պաշտոնավարել, որովհետև Փաշինյանի հավատարիմ զինակիցն է։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատրաստ է «ցախավելով ավլել» Հանրապետության հրապարակը, եթե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը զենք վերցնի հայրենիքը պաշտպանելու համար։ Պատգամավորը այդ մասին գրել  է Facebook-ի իր էջում։

«Այսօր շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչու՞ պաշտոնանկ չի արվում այս նկարում պատկերված՝ կրթության ոլորտը հիմնահատակ ավերած պաշտոնյան... Ասում են՝ պատճառը մեկն է՝ նա Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցն է»,- գրել է Պետրոսյանը։

Հաջորդիվ  պատգամավորը հռետորական հարց է ուղղել․ «Փաշինյանն էդ ե՞րբ է զենք բռնել, որ մի բան էլ զինակից ունենա...»։

«Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին (սելֆին նկատի չունեմ)...Ուրեմն, որ օրն այս անձնավորությունը զենք վերցրեց՝ Հայրենիքը պաշտպանելու նպատակով, ես նույն օրը ցախավելով ավլելու եմ Հանրապետության հրապարակը»,-  խոստացել է պատգամավորը։

Դիմորդները դատարան կդիմեն․ԿԳՄՍ նախարարությունն այլընտրանք է առաջարկում

Հիշեցնենք՝ վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարը սուր քննադատությունների էպիկենտրոնում է հայտնվել հատկապես դպրոցական առարկայական ծրագրում և բուհական ընդունելության համակարգում  կատարած փոփոխությունների պատճառով։

Ըստ թեմայի

Դրական միավոր ստացած, բայց դուրս մնացած դիմորդներին ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալիս
Արդարության սկզբունքը խախտվե՞լ է․ ով է ճիշտ`բողոքող դիմորդները, թե արդարացող ԿԳՄՍՆ–ն
Գառնու տաճարում փարթի՞ է անցկացվել. պարզաբանում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայությունը»
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն
թեգերը:
Նախարար, Զենք, Պատգամավոր, Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հանրապետության հրապարակ, Գևորգ Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ