05:28 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Արեգ Բալայանը մեծատառով նկարիչ է, որին անկասկած պետք է ուշադրություն դարձնել։ Sputnik Style–ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմեց հայկական գրաֆիտիի ճակատագրի, տեղի բարքերի և իր աշխատանքների մասին։

Վիկտորյա Պիսարենկո, Sputnik

Գրաֆիտիով սկսել եմ զբաղվել 2018 թվականին, երբ ինձ հրավիրեցին Բեռլինում կովկասյան ժողովուրդների համար կազմակերպված սթրիթ արտի փառատոնի։ Սկզբում ես խուճապի էի մատնվել. մինչ այդ երբեք պատերի վրա մեծ աշխատանքներ չէի արել։ Երբ գեղարվեստի դպրոց էի հաճախում, ուսուցիչն ինձ հայ մանրանկարիչ Սարգիս Պիծակի անունով էր կոչում, քանի որ ես միշտ շատ մանր էի նկարում։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Մեկնելուց առաջ նկարիչ ընկերոջս հարցրի` ինչպես առանց փորձի մեծ բեմ դուրս գամ։ Նա ինձ հանգստացրեց. «Դու կկարողանաս, այնտեղ պարզապես մասշտաբներն են այլ, մնացածը նույնն է»։ Իրականում ամեն ինչ հենց այդպես էր, և իմ առաջին նկարները շատ լավ ստացվեցին։

Մեզ մոտ` Հայաստանում, այն ժամանակ նույնիսկ սթրիթ արտի համար ներկեր և մարկերներ չկային։ Կային երիտասարդներ, որոնք նկարում էին, սակայն նրանք դա անում էին շինարարական ներկերով, որոնք սթրիթ արտի համար այդքան էլ հարմար չեն։ Ես ինձ հետ այն ժամանակ որոշակի նյութեր բերեցի Երևան և արդեն այստեղ սկսեցի ամենուր նկարել։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Թբիլիսիում, օրինակ, արդեն առանց թեգի կամ նկարի շենք չես գտնի։ Իսկ Հայաստան զարգացման արևմտյան միտումները շատ դանդաղ են մտնում, քանի որ մեր ժողովուրդը ավանդական աշխարհայացք ունի։ Միայն սթրիթ արտի հարցում չէ, որ այդպես է։ Մի կողմից դա լավ է, քանի որ ոչ ոք պատմական շենքերը չի փչացնում, վանդալիզմով չի զբաղվում։ Օրինակ, ես ճարտարապետական հուշարձանների վրա չեմ նկարում, հարգում եմ դրանց ստեղծողին, սակայն ոմանք կարող էին և նկարել։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Մյուս կողմից, փողոցային լավ արվեստը ևս չի զարգանում, հայերը դեռ դրա հետ ծանոթ չեն։ Մարզերում մարդկանց համար սթրիթ արտն ընդհանրապես նորություն է։

«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները

Օրինակ, մի քանի օր առաջ` կարճ պատերազմի ժամանակ, Բերդ քաղաքում էի որպես վավերագրագետ։ Գիշերը դուրս եկա և իշուկ նկարեցի, որպեսզի երեխաներն առավոտյան արթնանային և ուրախանային։ Իսկ հետո լեռներում հին մեքենաներից մեկի բեռնախցիկի վրա դեղին կատու նկարեցի։ Երբ ընկերներով որոշեցինք սարեր գնալ և ճանապարհին լուսանկարվել զրահաբաճկոնով և սաղավարտով այդ կատվի կողքին, մեզ մոտեցան տեղի տղաները։

Նրանք ասացին. «Ի՞նչ եք անում։ Քաղա՞քն եք նկարահանում, ադրբեջանցիների դիրքերը»։ Ընկերս պատասխանեց. «Ոչ, մենք պարզապես ուզում էինք լուսանկարվել, Արեգն է այստեղ կատու նկարել»։ Մտածում եմ` վերջ, հիմա այստեղ կռիվ է լինելու, իսկ նրանք նայում են ինձ ու հարցնում. «Լսի՛ր, իսկ ինչո՞ւ ես երկու հատ նկար նկարել։ Լավ կլիներ` ավելի շատ նկարեիր»։

Մենք ծիծաղեցինք, ես պատմեցի, որ ներկերս վերջացել են, իսկ նրանք ինձ նույնիսկ ասացին, որ ներկ կգտնեն ինչ–որ տեղից։ Նման արձագանի արվեստից հեռու հասարակ տղաներից չէի սպասում, իսկ նրանք գնահատեցին և շատ ուրախ էին։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Երևանում, ի տարբերություն մարզերի, արդեն նայելու բան կա։ Օրինակ, Yerevan Tropics–ը Kond Gallery նախագիծն է սկսել, հիանալի վայր է ստացվել։ Հայտնի արտիստներից են նաև Artlab–ի տղաները։ Նրանք քաղաքական և սոցիալական աշխատանքներ են անում պատերազմի, իշխանության մասին։ Bohemnots–ը նույնպես այդ թեմայի մեջ է աշխատում` ներկայացումներ, փողոցային ակցիաներ։

View this post on Instagram

A post shared by kondgallery (@kondgallery) on

Տաղանդավոր տղաներից է Արեգ Շահինյանը, որն աշխատում է գեղագրության ոճում։

View this post on Instagram

A post shared by Areg Shahinian (@aregshahinian) on

Բացի այդ, Մոլդովայից մի տղա էր Գյումրիում ու Ապարանում շատ նկարում BTA թեգով։ Մի քանի աղջիկ հիմնադրել են Visual Gallery–ն, Urban Lab–ն, Urban Fest–ն, Գերմանիայից այնտեղ նկարիչների են հրավիրել։

Ոչ թե մոխրագույն ասֆալտ, այլ սթրիթբոլի դաշտ. Երևանը հետ չի մնում Նյու Յորքից. տեսանյութ

Ընդհանրապես, ես ավելի շատ նկարում եմ, քան ուսումնասիրում այլ սթրիթ արտ նկարիչների ոճերը։ Ինձ համար աշխատանքում ամենակարևորը գաղափարն է։ «Ի՞նչ ես ուզում ասել». սա է նկարչի համար գլխավոր հարցը։ Ձևն ինքն իրեն ստացվում է. տեխնիկայի և փորձի հարց է։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Հերոսներիս արդեն ավելի քան 20 տարի է, ինչ նկարում եմ. ինստիտուտում և դպրոցում բոլոր տետրերս դրանցով լի էին։ Դրանք «բլոճիկներ» եմ անվանում։ Պապս էր ինձ այդպես կոչում, մեզ մոտ այդպես է ընդունված։ Այդ բլոճիկներն այն լուսավոր ու մանկական բաներն են, որ քեզ հետ մեծ կյանք ես տանում։ Իսկ թռչունը, որն ուղեկցում է նրանց, գիտակից լինելու և դիտորդի մարմնավորում է։ Երբ ես նկարում եմ նրանց, ինքնամաքրվում եմ, մանկություն եմ վերադառնում։ Ինձ համար դա աուտոթերապիայի և ռեֆլեքսիայի պես մի բան է։

View this post on Instagram

A post shared by Areg Balayan (@blojiks) on

Ըստ թեմայի

Վիզուալ քարոզարշավ. կուսակցությունների նախընտրական տեսահոլովակները
Դիլիջան` առողջարանային Հայաստանի մշակութային «Բաբելոնը»
Գյումրին կզարդարվի խցանագորգերով
թեգերը:
Տավուշ, Բերդ, Արեգ Բալայան, նկարիչ

Գլխավոր թեմաներ