10:54 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Դերասանի հրապարակած զվարճալի տեսանյութը շատ է դուր եկել հետևորդներին, մեկը նշել է, որ դերասանն ամուր նյարդեր ունի, մեկ ուրիշն էլ հանգստանալու տարբերակ է առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դերասան և հաղորդավար Արարատ Քեշչյանը Instagram–ի իր հետևորդներին ցույց է տվել` ինչպես է անցնում հոր և երկու դուստրերի առօրյան։ Պարզվում է` աղջիկները բառացիորեն քայլում են հոր գլխի վրայով, բայց ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքում, հայրիկի խոսքը չեն անտեսում։

«Տան գլխի գլուխը։ Երեկ Դիանային ասացի` պետք չէ մայրիկի վրա թռչկոտել, կկոտրես։ Հայրիկի վրա թռչկոտիր, նա մեծ և ուժեղ է։ Ինչպես ասում են, ոչ ոք լեզվիցդ չէր քաշել, չէ՞, հայրիկ», – գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ararat Keshchyan 🇬🇧⚽️😈MU (@araratkeshchyan)

Տեսանյութը հիացրել է Քեշչյանի հետևորդներին։ Շատերը զվարճալի մեկնաբանություններ են գրել, մեկն էլ հանգստանալու տարբերակ է առաջարկել նրան։

«Այստեղ մեր Արևիկն է»․ ինչպես է Պոլոզկովան դստեր համար անուն ընտրել Հայաստանի լեռներում

«Աղջիկներդ շարունակում են քեզ տրորել», «Եղբայր, հզոր էր», «Որդին լավ բան է, իսկ դուստրն` ավելի լավ», «Պինդ ընկույզ», «Երկաթե նյարդեր են... նախանձում եմ», «Իսկ դաստիարակել փորձե՞լ եք», «Արի հյուսիս, ձկնորսության կգնանք, կհանգստանաս», – գրել են օգտատերերը։

Ալեքսիս Օհանյանը ֆուդ բլոգե՞ր է դարձել. միլիոնատերը կրկին զարմացրել է հետևորդներին

Արարատ Քեշչյանն ու Եկատերինա Շեպետան ամուսնացել են 7 տարի առաջ։ 2014 թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը` Եվան, իսկ 2017 թվականի նոյեմբերին` Դիանան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ararat Keshchyan 🇬🇧⚽️😈MU (@araratkeshchyan)

«Այդ շիկահերը շանսեր չուներ». Արարատ Քեշչյանը բացահայտել է իր անձնական գաղտնիքը

Ըստ թեմայի

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
Պոլինա Գագարինայի նախկին ամուսինը հրապարակել է նոր ընկերուհու մերկ լուսանկարը
Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար
«Տարօրինակ կիրք»․ դերասանուհի Աննա Խիլկևիչի հայ ամուսինը դեմ է լողազգեստով լուսանկարներին
թեգերը:
զվարճալի տեսանյութ, դուստր, երեխա, Արարատ Քեշչյան

Գլխավոր թեմաներ