00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Green Card-ը շահել են, բայց համավարակը խառնել է ամեն ինչ. հայերը կկարողանա՞ն հասնել ԱՄՆ

© AP Photo / Ringo H.W. ChiuСамолет в воздухе международного аэропорта в Лос-Анджелесе (10 октября 2015). Калифорния
Самолет в воздухе международного аэропорта в Лос-Анджелесе (10 октября 2015). Калифорния - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համավարակը խափանել է դեպի ԱՄՆ ներգաղթման վիզա ստացած ՀՀ քաղաքացիների ծրագրերը, այդ թվում՝ նրանց, ովքեր այդ իրավունքը ձեռք էին բերել Green Card խաղարկության ժամանակ։ Ի՞նչ է փոխել համավարակը և ինչպիսի՞ իրավիճակ է հիմա՝ ներկայացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի -  Sputnik. ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում ներգաղթի վիզա ստանալը շատ ավելի կբարդանա։ Այնպես որ դժվարությունները մեծամասամբ պայմանավորված կլինեն ոչ թե համավարակով, ինչպես կարծում են շատերը, այլ ԱՄՆ նախագահի վարչակազմի քաղաքականությամբ։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թրամփի վարչակազմը տարիներ շարունակ ներգաղթի սահմանափակումներ է մտցրել, և ակնհայտ է, որ հետագայում կանոններն էլ ավելի կխստացվեն։

Դեպի «ամերիկյան երազանք»

Նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակը, ինչպես պնդում են ԱՄՆ իրավաբաններն ու ՀԿ-ների ներկայացուցիչները, իրոք խստացրել է ներգաղթյալների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը։ Նույն այդ պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտից դադարեցրել է վիզաների տրամադրումն ամբողջ աշխարհի դեսպանատներում և հյուպատոսարաններում, ինչը խափանել է բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ ԱՄՆ-ում հայտնվել երազող հայաստանցիների ծրագրերը։

 Голосование в посольстве РФ в Армении по поправкам в Конституцию (30 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի

Դեռ 90-ականներից Green Card-ի խաղարկությունը մեր երկրում մեծ ժողովրդականություն է վայելում։ Մի կողմից՝ խաղարկությանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը (ընդամենը պետք է մի քանի էջ հայտ լրացնել), մյուս կողմից՝ երջանիկ հաղթող դառնալով, հնարավոր է (որոշակի պայմանների դեպքում) միանգամայն օրինական ձևով մեկնել ԱՄՆ։

Green Card ունեցողներն օգտվում են բոլոր սոցիալական բարիքներից, ունեն գրեթե նույն իրավունքները, ինչը և ԱՄՆ քաղաքացիները, բացառությամբ՝ ընտրության իրավունքի։

Շատերն էլ, եթե բավականաչափ օրինապահ են, հինգ տարի անց քաղաքացիություն են ստանում։

2010-2019 թթ․ տարածաշրջանի երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանը ներգաղթի վիզա ստացած քաղաքացիների թվով առաջատարն է։ Այդ մասին են վկայում «ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսական բաժիններում տրված ներգաղթի վիզաներ» փաստաթղթում հրապարակված տվյալները։

Տվյալների համաձայն՝ 2010թ-ին ներգաղթի վիզա է ստացել 1573 ՀՀ քաղաքացի, իսկ 2019-ին արդեն այդ ցուցանիշը հասել է 2269-ի։ Մինչդեռ նույն 2010թ-ին ներգաղթի վիզա տրամադրվել է Ադրբեջանի 370 և Վրաստանի 815 քաղաքացու, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 1025 և 1168․

«Ամերիկյան երազանքի» հետևից պատրաստվում էին գնալ նաև Ռոզա և Վազգեն Անտոնյանները (անունները փոխված են)։ Նրանք հայտ էին ներկայացրել և շահել խաղարկությունը, ինչը, անխոս, ուրախացրել էր ամուսիններին։

«Միայն հարցազրույցն էր մնում, իսկ մենք այնքան երջանիկ էինք և մտածել անգամ չէինք կարող, որ մեզ կմերժեն։ Բացի այդ՝ ԱՄՆ-ում ծանոթներ ունենք, որոնք պատրաստ էին մեզ երաշխավոր դառնալ»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռոզան։

Սակայն համավարակը խափանեց բոլոր ծրագրերը, և հիմա Անտոնյանները չգիտեն՝ այս ամենից հետո ԱՄՆ կհասնե՞ն, թե ոչ։

Паспорт - Sputnik Արմենիա
Հայաստանցիներն առանց վիզայի կարող են 63 երկիր այցելել. հրապարակվել է անձնագրային ինդեքսը

Մեկ այլ ՀՀ քաղաքացի՝ Աննան, Sputnik Արմենիային հայտնեց, որ ընտանիքի անդամներն ու ինքը վիզա են ստացել դեռևս հունվարին․ հուլիսին պետք է մեկնեին ԱՄՆ։

Նրա խոսքով՝ նույն շրջանում իր հետ միասին վիզա կամ Green Card ստացել է մոտ 30 ընտանիք։ Որոշներին մնում էր միայն հարցազրույցն անցնել, բայց բանը դրան չհասավ։ Նրանցից ոմանք պատրաստվում են խնդրի լուծման ակնկալիքով դիմել իրավաբանների օգնությանը։

«Մարտից սկսած՝ դեսպանատունը մեզ պատասխանում է ստանդարտ տեքստով՝ չեն աշխատում և վիզաների ստացման կարգը կասեցված է։ Ինչ կլինի հետո՝ ոչ ոք պատասխան չունի»,-ասաց նա։

Իսկ դեսպանատունն ի՞նչ է անում

ԱՄՆ դեսպանատնից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանեցին, որ ներգաղթի վիզաների տրամադրման գործընթացի վերականգման ժամանակի մասին տեղեկությունների չեն տիրապետում։

«Մենք կվերականգնենք այդ ծառայությունները, հենց որ հնարավոր լինի, բայց առայժմ հստակ ժամկետներ չենք կարող նշել»,- նշված է պատասխանում։

Դեսպանատնից միաժամանակ տեղեկացնում են, որ դիմումատուների հետ կապ կհաստատեն հարցազրույց անցկացնելու հնարավորություն ունենալու առաջին իսկ պահին։

Դեսպանատնից հիշեցնում են նաև, որ  ԱՄՆ նախագահի թիվ 10014 հրամանագրի համաձայն՝ ապրիլի 22-ից 60 օրով դադարեցվել է ներգաղթյալների որոշակի խմբերի մուտքը երկիր: Նույն հրամանագրով Պետդեպարտամենտը ժամանակավորապես կասեցվել է ներգաղթի վիզաների տրամադրումը, բացառությամբ հրամանագրում գրանցված դեպքերի։ Սակայն արդեն հունիսի 22-ին, ԱՄՆ նախագահի նոր հրամանով, նշված խմբերի վիզաների տրամադրման կասեցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 31-ը:

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը ծրագրում է խստացնել ԱՄՆ–ի վիզա տրամադրելու կանոները. ԶԼՄ

«Հրամանագիրը հետադարձ ուժ չունի։ Ավելի վաղ, հին հրամանագրի համաձայն տրված վիզաները հետ չեն կանչվի։ ԱՄՆ մուտք գործելու հետ կապված հարցերը ճշտելու համար խորհուրդ ենք տալիս դիմել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարություն»,- գրված է  դեսպան պատասխան նամակում։

Միաժամանակ նշվում է, որ հրամանագրով նախատեսված սահմանափակումները տարածվում են ներգաղթի վիզաների վրա, այդ թվում՝  նրանց, ովքեր Green Card-ի հայտ են լրացրել և ապրիլի 23-ի դրությամբ դեռ վիզա չէն ստացել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաշատ վիզաները տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, դեսպանատանն այսպես են արձագանքել․ «ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ վիզաների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում, ուստի դիվանագիտական ներկայացուցչությունում վիզաների ստացման առանձին դեպքերը մեկնաբանել չեն կարող»:

Ինչո՞ւ են հայերն ավելի շատ Green Card շահում

Փորձագետ Սուրեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման բարձր ցուցանիշը կապում է հենց իրենց՝ քաղաքացիների ակտիվության և ԱՄՆ-ում  հայկական մեծ համայնքի առկայության հետ: Նա Sputnik-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ում հայերն ավելի շատ են, քան ադրբեջանցիներն ու վրացիները։

«Չեմ բացառում, որ Հարավային Կովկասի բոլոր երկրների համար ներգաղթի վիզայի քվոտաները նույնն են։ Սակայն հնարավոր է, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ են»,- ընդգծեց Սարգսյանը։

Քաղաքագետն արձանագրեց, որ յուրաքանչյուր հայաստանցի ԱՄՆ-ում հայ բարեկամ կամ ծանոթ ունի, իսկ Նահանգներ մեկնելու գայթակղությունը շատ մեծ է։

Здания генконсульств США - Sputnik Արմենիա
«Արդեն չեն կարողանում կանգ առնել». փորձագետը` ԱՄՆ–ի հրահրած «վիզային պատերազմի» մասին

Սակայն նման միտումը հետագայում կարող է երկրի վրա ոչ բարերար ազդեցություն ունենալ։ Մեկնողները հիմնականում երիտասարդներ են․ առանց այդ էլ ծերացող հանրության համար դա  կարող է բացասաբար անդրադառնալ ժողովրդագրական իրավիճակի վրա, ինչն արդեն ուղղակի սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը։

Սակայն ներգաղթի վիզաների տրամադրման հետ կապված իրավիճակը կարող է արմատապես փոխվել նոյեմբերին՝ ընտրություններից հետո։ Եթե, իհարկե, Թրամփը շարունակի պաշտոնավարել։

Սարգսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է ներգաղթյալների ընդունման քաղաքականությանը, հատկապես՝ Green Card-ի շրջանակում վիզաների տրամադրմանը:

Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում ներգաղթյալների համար ավելի խիստ կանոններ և վիզաների տրամադրման նոր կարգ կսահմանվեն։

 

Լրահոս
0