02:26 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
578 0 0

Վիտամինների և հանքանյութերի պարունակությամբ հարուստ լոռամիրգը վայրի հատապտուղների շարքում ամենաօգտակարներից մեկն է և կիրառվում մրսածությունը բուժելու համար։ Թե ինչպիսի ազդեցություն է ունենում այս հատապտուղը մարդու օրգանիզմի վրա՝ ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում:

Կարմիր պտուղներով մշտադալար այս թփերն աճում են ճահիճներում և լճերի ճահճացած ափերին, սոճու և խառն անտառներում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Լոռամիրգը վիտամիններով հարուստ մեկ ամբողջական համալիր է, որը բնությունն ընծայել է մեզ։  Իր օգտակար հատկությունների շնորհիվ այս հատապտուղը համարվում է «սուպերֆուդ»։ Բանն այն է, որ բոլոր այն նյութերը, որոնցով հարուստ է լոռամիրգը, բավական բալանսավորված են, այդ պատճառով էլ լավ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Միևնույն ժամանակ լոռամրգի 100 գրամի էներգետիկ արժեքը կազմում է ընդամենը 30 կկալ։

Այս պտուղը իր օգտակար հատկությունները պահպանում է շուրջ տարին։ Այնպես որ, օրգանիզմի համար չորացրած լոռամիրգը նույնքան օգտակար է, որքան թարմը։

Продажа клюквы на продовольственной ярмарке
© Sputnik / Виталий Аньков
Լոռամիրգ

 

С վիտամինի մեծ քանակության շնորհիվ այն անվանում են նաև «հյուսիսային կիտրոն» ։ Լոռամիրգը հարուստ է նաև շաքարներով` գլյուկոզայով և ֆրուկտոզայով, պարունակում է մեծ քանակի օրգանական թթուներ՝ բենզոյաթթու, կիտրոնաթթու, խինինաթթու, խնձորաթթու,  սաթաթթու և թրթնջաթթու։

Հենց բենզոյաթթվի (բնական կոնսերվանտ) պարունակությամբ է բացատրվում այս մթերքի երկար պահպանման գաղտնիքը։

 

Իր օգտակարության շնորհիվ լոռամիրգը լայնորեն կիրառվում է տարբեր հիվանդությունների բուժման դեպքում։ Այն կարող է բարերար ազդեցություն ունենալ ինչպես որոշակի օրգանների և համակարգերի վրա, այնպես էլ լավացնել ամբողջ օրգանիզմի աշխատանքն ընդհանուր առմամբ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Մասնագետները խորհուրդ են տալիս լոռամիրգը ներառել սննդակարգում ֆիզիկական, հուզական և մտավոր լարվածության ժամանակ օրգանիզմի տոնուսն ու աշխատունակությունը բարձրացնելու համար։ Լոռամրգի հյութով, մեղրով և մասուրով պատրաստած ըմպելիքը հիանալի փոխարինում է սուրճին և օրգանիզմը հաջողությամբ հաղթահարում է ծանրաբեռնվածությունը։

Коктейль из ягод клюквы
Լոռամրգով պատրաստած կոկտեյլ

 

Վերացնում է մրսածության հետևանքները

«Հյուսիսային կիտրոնը» հիանալի պրոֆիլակտիկ միջոց է, որն ամրապնդում է իմունիտետն ու բարձրացնում օրգանիզմի պաշտպանական գործառույթները։ Լոռամրգից պատրաստած օշարակը, հյութն ու մորսը հաջողությամբ կիրառում են մրսածությունը բուժելու համար։ Դրանք օժտված են ջերմիջեցնող, հակաբորբոքային և կազդուրիչ հատկությամբ։

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

Լոռամրգի և դրանից պատրաստված ըմպելիքի օգտագործումը կարող է բուժել թեթև մրսածությունն առանց դեղամիջոցների կիրառության։

Պաշտպանում է ատամները

Լոռամրգի հյութը, ամենից զատ, կարող է կանխել կարիեսը, ակտիվորեն մանրէազերծելով բերանի խոռոչը։

Հայտնի է, որ այս պտղի հյութով մեր նախնիները բուժում էին լնդախտը, տենդը, ինչպես նաև մշակում խոցերն ու վերքերը։

Ամրացնում է արյունատար անոթները, կանխում թրոմբների առաջացումը

Լոռամրգի հատիկները նպաստում են  արյան մեջ խոլեստերինի նվազմանն ու անոթների պատերի ամրացմանը։ Բացի այդ՝ դրանք կանխում են  մանր ու միջին զարկերակների պատերին աթերոսկլերոզի վահանիկների և թրոմբների առաջացումը։

Կիրառում են ճաշատեսակներ պատրաստելիս

Լոռամիրգը բավական թթու է։ Առավել հաճախ «հյուսիսային կիտրոնը» օգտագործվում է տարբեր ըմպելիքների տեսքով` մորսեր, հյութեր, կիսելներ, լիկյորներ, թուրմեր, ալկոհոլային կոկտեյլներ պատրաստելիս։ Այն ավելացնում են նաև կարկանդակների միջուկի, աղանդերի և զապեկանկայի մեջ։

Լոռամրգից նաև դոնդող և լոռամրգի հայտնի սոուս են պատրաստում, որը մատուցում են հնդկահավի հետ։

Сбор клюквы
© Sputnik / Сергей Лескеть
Բերքահավաք

Հատապտուղն օգտագործում են նաև կեքսեր, կարկանդակներ և այլ թխվածքներ պատրաստելիս։

Ձմռանը մեծ պահանջարկ է վայելում լոռամրգից պատրաստված մուրաբան։ Այս պտուղի տերևները կարելի է թրմել և օգտագործել որպես թեյ։

Բացի այդ՝ «հյուսիսային կիտրոնը» կիրառում են ոչ քաղցր, այդ թվում՝ մսային և ձկնային ուտեստների պատրաստելիս։

Հակացուցումներ կա՞ն

Լոռամրգից պետք է հրաժարվել, եթե արյան մակարդումը նվազեցնող դեղորայք եք օգտագործում, քանի որ պտուղը կարող է հանգեցնել արյունահոսության։

Չարժե այն համադրել այնպիսի մթերքների հետ, որոնք մեծ քանակությամբ թրթնջաթթու են պարունակում (թրթնջուկ, սպանախ, լոլիկ, մաղադանոս, ճակնդեղ), քանի որ լոռամիրգն ուժեղացնում է մեզի հետ աղերի (օքսոլատներ) դուրսբերումը, ինչը միզաքարային հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ կարող է հանգեցնել քարերի առաջացման։

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

«Հյուսիսային կիտրոն» չի թույլատրվում օգտագործել սեկրետոր բարձր ակտիվությամբ գաստրիտի ժամանակ, ինչպես նաև  ստամոքսի խոցի դեպքում։

Լոռամիրգը խորհուրդ չի տրվում նաև ալերգիկ ռեակցիա ունեցողներին։

Ըստ թեմայի

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
թեգերը:
օրգանիզմ, լոռամիրգ, հատապտուղ

Գլխավոր թեմաներ