03:04 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
60710

Կախված գենային կոդի տարբերություններից` տարբեր մարդկանց մոտ սպիտակուցներն ու ֆերմենտները տարբեր կերպ են արտադրվում։ Կենսաինֆորմատիկան օգնում է հաշվարկել, թե ինչպես ենք մենք դրանից կախված յուրացնում դեղերը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ցավազրկողները ոմանց անմիջապես են օգնում, ոմանց ընդհանրապես չեն օգնում։ Ի՞նչն է պատճառը, և ինչպե՞ս հասկանալ, թե ով որ դեղը պետք է ընդունի։ Այս հարցի պատասխանը գտնելու հարցում օգնում է կենսաինֆորմատիկան։ Մաթեմատիկոսը իհարկե չի կարող նոր դեղ ստեղծել, սակայն կենսաբանության և քիմիայի տվյալների հիման վրա կարող է հաշվարկել մոդելներ, որոնցով քիմիական նյութն ազդում է օրգանիզմի բջիջների և հյուսվածքների վրա։

«Մեր խնդիրն է ուսումնասիրել այդ մոդելների տարբերությունը մարդկանց տարբեր խմբերի համար, որոնք տարբեր գենետիկական առանձնահատկություններ ունեն։ Կախված գենոմում առկա տարբերություններից` օրգանիզմում կարող են տարբեր կերպ գեներացվել սպիտակուցները, որոնք կարգավորում են մեր կենսագործունեությունը։ Իսկ այստեղից արդեն կարելի է հասկանալ, թե ինչպես և մարդկանց որ խմբերի մոտ են սպիտակուցներն ու ֆերմենտներն արձագանքում դեղերին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց «Boehringer Ingelheim» գերմանական դեղագործական ընկերության տրանսլյացիոն բժշկության բաժնի գիտաշխատող Օգսեն Գաբրիելյանը։

Մի քանի տարի առաջ կենսաինֆորմատիկայի շնորհիվ ընկերությունը կարողացավ շուկայում պահպանել իր արտադրած հակաքաղցկեղային «Աֆատինիբ» դեղամիջոցը։

«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ

Այն ազդում էր հիվանդների միայն 20%–ի վրա, և բժիշկները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե կոնկրետ ում։ Օգնության եկան կենսաինֆորմատիկները, որոնք համեմատեցին պացիենտների գենետիկ կոդը։ Պարզվեց, որ գենոմից կախված` քաղցկեղային ուռուցքում տարբեր կերպ են արտահայտվում կինազի (ֆերմենտ, որը կարգավորում է սպիտակուցների փոխազդեցությունը) պաթոլոգիական մուտացիաները։ Դեղամիջոցը որոշակի մուտացիաներ սպանում է, և մարդը գրեթե լիովին բուժվում է։

«Մենք պարզեցինք, թե կենսաբանական ինչ ինդիկատորներով կամ կենսամարկերներով է տարբերվում մարդկանց այդ խումբը, և այժմ դեղորայքը ցուցվում է հենց նրանց», – հավելեց Գաբրիելյանը։

Այդպիսով, դեղամիջոցի ազդեցությունը դեռ չի կարելի ճշգրիտ հաշվարկել յուրաքանչյուր անհատի համար, սակայն արդեն կարելի է մարդկանց կոնկրետ գենետիկ խմբերի համար։

Կարելի է խոսել նաև անհատական բժշկության առաջին փորձերի մասին, այդ թվում` հակաքաղցկեղային։ Օրինակ` շվեյցարական «Նովարտիս ֆարմա» ընկերությունը փորձարկում է վիրուսներ և պաթոգեն բջիջներ սպանող մարդու իմունիտետը պահպանող բջիջների կատարելագործման տեխնոլոգիան։ Բջիջները վերցնում են օրգանիզմից, «մարզում» քաղցկեղային ուռուցքի ոչնչացման համար, այնուհետև հետ են ներարկում։

«Ապագայում` 50 տարի անց, գուցե դեղերն անհատական դառնան. վերցնելու են հիվանդ մարդու գենոմը և այն հաշվի առնելով, սինթեզելու են հենց նրան համապատասխանող դեղերը։ Դրան հասնելու համար դեռ շատ աշխատանք է պետք, բայց առաջին քայլերն արդեն արվում են։ Կենսաինֆորմատիկան կարող է օգնել այդ հարցում», – ընդգծեց Գաբրիելյանը։

Նշենք, որ գիտնականը կապ է պահպանում Հայաստանի գործընկերների, այդ թվում` ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի հետ։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Ըստ թեմայի

Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները միասին կբուժեն քաղցկեղով հիվանդ երեխաներին
Քաղցկեղը հնարավոր կլինի՞ արագ ախտորոշել և բուժել. «Ռոսատոմը» նոր սարքավորում է մշակում
Բեյրութում պայթած քիմիական նյութը քաղցկեղածին չէ. ո՞ր դեպքում այն կարող է վտանգավոր լինել
թեգերը:
մաթեմատիկա, բժիշկ, քաղցկեղ, գիտնական, Գերմանիա

Գլխավոր թեմաներ