10:22 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հիացրել է երկրպագուներին իր շքեղ, գայթակղիչ կազմվածքով։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, որին արդեն հաջողվել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, նոր ու գայթակղիչ  լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Մտածում էի` քույրդ է». Գոհար Ավետիսյանն ու մայրը` դիմահարդարման «մրցույթում»

«Երբեք մի դադարեք երազել, խնդրեք և կկատարվի, փնտրեք և կգտնեք, թակեք և կբացվի դուռը։ Իմ օրինակով կասեմ, եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ցանկանում ես, ապա դա անպայման իրականանում է։ Մենք Գասպարի հետ, ամուր գրկում ենք Ձեզ, թող որ Ձեր ամեն երազանք իրականանա»,– լուսանկարին կից գրել է դիմահարդարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Դիմահարդարի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։

«Գոհար, հիասքանչ տեսք ունես», «ինչ գեղեցիկ եք», «շատ ճիշտ ես, պետք է չդադարել երազել»,–գրել են նրանք։

Ավելի վաղ, Գոհարը գրել էր, որ նիհարել է 13 կգ-ով, գրեթե այնքան, որքան գիրացել էր հղիության ընթացքում։

Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։

Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ

Ըստ թեմայի

«Վարդավառին եկեք, անվճար տարեք». Գոհար Ավետիսյանը շատ ծիրան ու դեղձ է գնել հայերից
«Ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ կազմվածքդ հետ բերել». Գոհար Ավետիսյանը հիացրել է օգտատերերին
Դիմահարդարման վարպետն առանց շպարի և բահը ձեռքին. ինչի՞ց է բողոքում հղի Գոհար Ավետիսյանը
Հայտնի է, թե ինչ անուն է տվել Գոհար Ավետիսյանն իր որդուն
թեգերը:
Մոսկվա, հայ, դիմահարդար, երեխա, Գոհար Ավետիսյան

Գլխավոր թեմաներ