09:19 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
336 0 0

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը, որն ակտիվորեն լուսանկարներ է հրապարակում համացանցում, շարունակում է ապշեցնել բաժանորդներին։ Սակայն բացասական մեկնաբանությունները կարծես թե նրան չեն վախեցնում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը` Տատյանա Բրուխունովան, համացանցում կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։

Բազմաթիվ հետևորդներ քննարկում են նրա նոր ամառային կերպարը։ Պետրոսյանի կինը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Մելիխովոյում` Ա.Պ. Չեխովի կալվածատուն այցելության ժամանակ։

Քանի՞ ամսական է երեխան. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պատասխանել է օգտատերերի հարցերին

Լուսանկարում Տատյանան իջեցրած օձիքով երկար վանդակավոր զգեստ է հագել և նույնպիսի վանդակավոր գլխաշոր կապել։ Բրուխունովան նաև կարմիր շրջանակով սրտաձև ակնոց է դրել։  Իսկ ձեռքին սպիտակ պայուսակ է։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Ամառային այս տարօրինակ զգեստը համացանցում ոչ միանշանակ գնահատականների է արժանացել։ Օգտատերերը երկու խմբի են բաժանվել։ Առաջինները հաճոյախոսություններ են շռայլել նրա հասցեին` նշելով նրա ինքնատիպ և օրիգինալ ոճը։

««Տատյանա, կեցցեք։ Ոչ ոքի նման չեք։ Հիանալի կերպար է», «Սքանչելի զգեստ է, լավ կարված», «Հիասքանչ զգեստ է, Տանեչկա», «Գեղեցկուհի։ Ձեզ շատ է սազում։ Շատ նուրբ ամառային կերպար` գլխաշորով», «Անսպասելի և ինքնատիպ», «Հիանալի կերպար, հեքիաթային», «Ամառ–աղջիկ։ Հմայիչ Տատյանա»», – գրել են օգտատերերը։

Մյուս բաժանորդները, հակառակը` քննադատել են Բրուխունովային իր վատ ճաշակի համար` հեգնական մեկնաբանություններ թողնելով։

««Եթե ակնոցն ու պայուսակը հանենք, իսկակակ չեխովյան տիկին կլինի», «Օրիորդ գեղջկուհի», «Կթվորուհի, կաթով թիթեղամանն է պակասում», «Ծիծաղելի տատիկ», «Ամեն ինչ ճիշտ է, գոնե զգեստով պետք է ամուսնու տարիքին համապատասխանել», «Ինքնատիպության չարաշահում»», – գրել են քննադատները։

Միևնույն ժամանակ, ինքը` Տատյանան, բավական կտրուկ է արձագանքել իր հանդեպ արտահայտած բացասական կարծիքներին։ «Որպեսզի գլխաշորի և զգեստի գույները չհամընկնեն, աքսեսուարի գույների հետ փոքր–ինչ խաղալու» խորհրդին ի պատասխան Բրուխունովան ասել է, որ բաժանորդներին կարծիքը չի հարցրել։ Դա ևս դրական գնահատականի է արժանացել երկրպագուների կողմից։

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

«Ուզում եմ խոսքս հասցնել որոշ մեկնաբանությունների հեղինակներին։ Ականջներիդ օղ արեք. եթե ձեր կարծիքը չեն հարցրել, պետք չէ խորհուրդ տալ։ Դա գռեհկություն է։ Կարծիքը, որը հաճելի  չէ նրան, ում քննադատում եք, նույնպես պետք չէ հնչեցնել, եթե ձեզ կոնկրետ չեն խնդրել դա անել։ Դրանք քաղաքավարության տարրական կանոններ են», – գրել է նրանցից մեկը։

«Հիանում եմ ատելության նկատմամբ ձեր ամրությամբ», – գրել է մեկ այլ բաժանորդ։

«Նշենք, որ Բրուխունովան առաջին անգամ չէ, որ քննադատության առարկա է դառնում իր զգեստների պատճառով։ Ավելի վաղ նրան քննադատել են սև մռայլ զգեստի համար, որոշելով, որ Պետրոսյանի կինը «այրիի հանդերձանք» է հագել։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում և ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում է ամուսնալուծությունից հետո։

Ըստ թեմայի

Ստեպանենկոն ասել է, թե ինչպես է վերաբերվում Պետրոսյանին ամուսնալուծությունից հետո
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով
թեգերը:
Եվգենի Պետրոսյան, Կին, Տատյանա Բրուխունովա

Գլխավոր թեմաներ