18:18 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
394 0 0

Պարզվում է՝ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հայրը փոքրուց նրան տարել է ֆուտբոլի խմբակ և երազել, որ որդին ֆուտբոլիստ դառնա։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Reddit-ի համահիմնադիր, բիզնեսմեն, գրող և միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը հետևորդներին պատմել է՝ ինչով պետք է զբաղվեր իրականում։ Նա արխիվային լուսանկար է հրապարակել, որում 6 տարեկան է և իր հասակակիցների հետ կրում է դեղին սպորտային համազգեստ։ Լուսանկարում պատկերված երկու մեծահասակներից մեկը Ալեքսիսի հայրն է՝ Քրիս Օհանյանը։

Ալեքսիս Օհանյանը ֆուդ բլոգե՞ր է դարձել. միլիոնատերը կրկին զարմացրել է հետևորդներին

«Այստեղ վեց տարեկան եմ և ամբողջ ուժերս ու էներգիաս ներդրված են ֆուտբոլի մեջ»,-լուսանկարին կից գրել է Ալեքսիսը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Պարզվում է՝ միլիարդատեր Ալեքսիսի հայրը նրան մանկուց տարել է ֆուտբոլի խմբակ և երազել, որ որդին ֆուտբոլիստ դառնա։ Սակայն Ալեքսիսն այդպես էլ չի ընտրել սպորտը, փոխարենը՝ խորացել է համացանցային բիզնեսի մեջ։

Օգտատերերին հիացրել է մանուկ Ալեքսիսի նկարը։

«Օլիմպիան (Ալեքսիսի և Սերենա Ուիլյամսի դուստրը) լրիվ քո կտորն է», «էն գլխից էլ բոյով էիր, փաստորեն», «ինչ համով բալիկ ես եղել», գրել են նրանք։

«Աշխարհն իմաստավորվել է նրա համար»․ ինչպես է Ալեքսիս Օհանյանը զարմացրել փոքրիկ Օլիմպիային

Ալեքսիս Օհանյանը 37-ամյա ինտերնետ գործարար է, հիմնադրել է Reddit սոցիալական կայքը, գործարկել է սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը, օգնում է ճանապարհորդության որոնման Hipmunk կայքի գործարկմանը։ 2016-ին նա նշանադրվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ, 2017-ի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Օլիմպիա Օհանյանը։

Ըստ թեմայի

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի
«Ադրբեջանը տարածաշրջանում պատերազմ է սկսում համաճարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը հրաժարվել է Reddit-ի ղեկավարի պաշտոնից
Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել
թեգերը:
գործարար, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, հայր, հայ, միլիոնատեր, Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ