15:29 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49010

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան լցանավը հայ և խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի անունով կոչելու հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը` արարողությունը նվիրված է կոմպոզիտորի 100-ամյակին։

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիս, ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը երախտիքի խոսքեր է ասել ականավոր կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին։

«Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշը, իսկ նրա երաժշտական ժառանգությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և խորհրդային նախկին մյուս հանրապետությունների ժողովուրդների մշակութային ձեռքբերումը», – նշել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Միջոցառմանը մասնակցել են Պրիմորիեի երկրամասի կառավարության փոխնախագահ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը։

Ես այստեղ հյուր չեմ. ինչո՞ւ էր Կոբզոնը հաճախ Հայաստան գալիս և ո՞ւր էր այցելում 1-ին հերթին

Հանդիսավոր արարողությունից հետո կայացած համերգի շրջանակում Նևելսկու անվան Ծովային համալսարանի էստրադային նվագախումբը (դիրիժոր Անատոլի Յակիմենկո) կատարել է Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները։

Նշենք, որ լցանավի անվանակոչման նախաձեռնությամբ հանդես են եկել Կամչատկայի երկրամասի «Ռուսաստանի հայերի միության» տարածաշրջանային բաժնինն ու BRAMS OIL ընկերությանը։

Օդում` Մանսուրյան ու Բաբաջանյան. Զարուհի Բաթոյանը վայելում է թռիչքի հաճելի պահերը

Առնո Բաբաջանյանը (1921 հունվարի 22 – 1983 նոյեմբերի 11) հայ անվանի կոմպոզիտոր է, դաշնակահար, մանկավարժ, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։

Ըստ թեմայի

Առնո Բաբաջանյանի մոմե արձանը հայտնվել է Ազգային ժողովում. լուսանկարներ
Չինաստանում Առնո Բաբաջանյանի անունով երաժշտական ակադեմիա է կոչվելու
Առնո Բաբաջանյան. հումորի մեծ զգացումով մարդը
Գևորգյան. «Մենք փորձում ենք ավելի մեծ ծավալ տալ Առնո Բաբաջանյանի արժեքին»
թեգերը:
Դեսպան, Վարդան Տողանյան, երաժշտություն, լցանավ, կոմպոզիտոր, Առնո Բաբաջանյան, հայ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ