20:06 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Երիտասարդները ո՛չ կարողանում են վիզա ստանալ, ո՛չ էլ մեկնել Լատվիա՝ սահմանները փակ են։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Երեք ուսանողուհիներ դիմել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ իրենց օգնելու խնդրանքով։ Վերջինս էլ Facebook սոցիալական ցանցի միջոցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը ստացել են Լատվայի համալսարաններից մեկում սովորելու հնարավորություն, սակայն չեն կարողանում իրականցնել իրենց երազանքը։

Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից

«Դիմում եմ Ձեզ, պարոն վարչապետ, որովհետև պարզվում է՝ գիտության, կրթության ու մնացյալի նախարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությանը դիմելը, պարզվեց, անօգուտ է»,- գրել է պատգամավորը։

Երիտասարդները ո՛չ կարողանում են վիզա ստանալ, ո՛չ էլ մեկնել Լատվիա՝ փակ սահմանների պատճառով։ Աղջիկները դիմել են Վրաստանում ու Բելառուսում Լատվիայի դեսպանություններ, սակայն անարդյունք։

«Սա մեր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է, մենք ունենք բացառիկ հնարավորություն ստանալու որակյալ կրթություն և պիտանի լինելու մեր հայրենիքին։ Բայց այսօր մնացել ենք «օդից կախված»,- Զոհրաբյանին ուղղված նամակում գրել է Անգելինան:

Անգելինան, Տաթևիկն ու Արևիկը Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են, ստացել են կրթաթոշակ Erasmus+ ծրագրի միջոցով և այս օրերին արդեն պիտի մեկնեին Լատվիա՝ սեպտեմբերից իրենց ուսումը սկսելու։

«Շատ եմ ուզում օգնել Անգելինային, Արևիկին, Տաթևիկին ու այլ երիտասարդների, ովքեր ընդունվել են արտերկրի ուսումնական հաստատություններ, 20 օրից սկսվելու են դասերը, սակայն վերջիններս անգամ ելքի վիզա ստանալ չեն կարողանում մեր զմռսված սահմանների պատճառով։ Ինձ թվում է, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք այս երիտասարդների հանդեպ»,-իր գրառումը եզրափակել է ԲՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Նույն ամսում էլ Հայաստանը դադարեցրել է ավիաթռիչքները դեպի այլ երկրներ։

Ըստ թեմայի

Հայաստանի և այլ երկրների ուսանողներին հանրակացարաններից չեն հանի․ «Ռոսսոտրուդնիչեստվո»
Վանաձորի համալսարանի ամբիոնի վարիչը ձերբակալվել է. 8 ուսանողի մեղադրանք է առաջադրվել
Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց
Աշխատող ուսանողները հարկային արտոնություններ կստանան. նախարար
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Նաիրա Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյան, կրթաթոշակ, Ուսանող

Գլխավոր թեմաներ