00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Թել Ավիվում երգով «խեղդել» են ադրբեջանցիների բողոքի ակցիան. տեսանյութ

© Photo : отец Тиран АкопянМитинг азербайджанцев у армянской церкви в Тель-Авиве
Митинг азербайджанцев у армянской церкви в Тель-Авиве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ համայնքում բողոքի ակցիան կապում են հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ավելի վաղ ակցիայի անցկացման մասին հայտնել էր իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի –  Sputnik. Մի քանի տասնյակ ադրբեջանցի բողոքի ակցիա են կազմակերպել Սուրբ Նիկողայոս հայկական վանքի մոտ, որը գտնվում է Թել Ավիվի հին նավահանգիստներից մեկում` Յաֆֆայում։

Ի պատասխան՝ Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիան խլացրել են հայրենասիրական երգերով և կարգախոսներով։

Ակցիան նախապես է ծրագրվել, այդ մասին նախազգուշացրել էր նույնիսկ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանն ասաց, որ սպասվող ակցիայի մասին ոստիկանությունը իսկզբանե տեղեկացրել էր հայ համայնքին։

Նրա խոսքով` Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ուղարկել Իսրայելի ոստիկանություն, որպեսզի նրանք թույլ չտան ակցիայի անցկացումը։ Սակայն ստացել էին հետևյալ պատասխանը՝  տարածքը, որտեղ նախատեսվում է անցկացնել հանրահավաքը հանրային վայր է, և ակցիան արգելել չենք կարող։ Միևնույն ժամանակ ակցիայի անցկացման վայրում ոստիկանական ուժեր էին ուղարկվել։

Ինչպես նշեց Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու անունից առաջիկայում բողոք կուղարկվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Հակոբյանի կարծիքով՝ ակցիան, ամենայն հավանականությամբ նվիրված է հուլիսի 12-ին հայ–ադրբեջանական սահմանին սկսված մարտական բախումներին։

Митинг в Лондоне - Sputnik Արմենիա
Լոնդոնում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա. տեսանյութ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 21–ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: 

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։

Լրահոս
0