18:41 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1546 0 0

Միլիարդատիրոջ կինը` Էթերի Կարապետյանն Արիաննայի տարեդարձից մի քանի տեսանյութ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կինն Instagram-ի իր բաժանորդներին ցույց է տվել՝ ինչպես է ընտանիքն ամբողջ կազմով նշել թոռնուհու տարեդարձը։

Կարապետյանի կինը սթորիզում տեսանյութ է հրապարակել, որում նրանք ինչ-որ ծովի ափին են, հունական երաժշտություն է հնչում, խոհարարները տարբեր ուտեստներ են մատուցում։ Կադրում են հայտնվել նաև Սամվել Կարապետյանն ու նրա դուստրը՝ Տաթևիկը։ Սկզբում տեսանյութը նկարահանում է հենց Էթերի Կարապետյանը, հետո հեռախոսը փոխանցում է մեկ այլ «օպերատորի» ու սկսում է պարել փոքրիկի հետ։

Նա նաև հրապարակել է թոռնուհու լուսանկարն ու գրել․ «Շնորհավոր ծնունդդ, իմ բարի, գեղեցիկ, կենսուրախ թոռնուհի։ Եղիր ամենաերջանիկը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @eteri_p

Օգտատերերը միացել են շնորհավորանքին։ Նրանց թվում են նաև հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն ու պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան։

Էթերին նաև լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ Օգտատերերը բազում հաճոյախոսություններ են ուղղել նրանց։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @eteri_p

Որտե՞ղ է հանգստանում Սամվել Կարապետյանի ընտանիքը. նրա դուստրը լուսանկար է հրապարակել

Նշենք՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Նա «Տաշիր» ընկերությունների խմբի և այլ առևտրային ու արտադրական կառույցների սեփականատեր է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ` Տաթևիկը, Սարգիսն ու Կարենը։ Բոլորը նրա ղեկավարությամբ են աշխատում։ Եղբայրը՝ Կարենը, պետական գործիչ է։

Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստներին. Սամվել Կարապետյանը նրանց մեջ է

Ըստ թեմայի

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը պատմել է իր թուլության մասին
Հայրս թույլատրել է «կրակի հետ խաղալ»․ Սամվել Կարապետյանի դստեր հարցազրույցը՝ Forbes-ին
Սամվել Կարապետյանի ընտանիքում ևս մեկ աղջիկ է ծնվել
թեգերը:
տեսանյութ, Ծննդյան օր, թոռ, Սամվել Կարապետյան

Գլխավոր թեմաներ