09:32 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (264)
14910

Դատարանում արձակուրդային տրամադրություն է։ Նախկին պաշտոնյաների պաշտպանները բացակայում են նիստից կամ գնում  արձակուրդ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերին։ Նախկին պաշտոնյա ամբաստանյալների պաշտպաններից ոմանք դատական նիստին չէին ներկայացել։

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին դիմում էր ներկայացրել, որտեղ իր բացակայության պատճառը մեկնաբանել էր հանկարծակի ծագած խնդրով։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Վարդգես Գևորգյանն էլ  իր դիմումում նշել  էր, որ դադարեցնում է Գևորգյանին փաստաբանական ծառայություններ մատուցելը։

Գևորգյանի մյուս պաշտպանը` Էրիկ Ալեքսանյանն էլ օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 1-ը մեկնում է արձակուրդ ու դատարանին խնդրել է հետաձգել դատական նիստերը։

Նիստը հետաձգելու միջնորդությունները տուժող կողմը «ակնհայտ պայմանավորվածություն» որակեց` դրանցում դատավարությունն անհարկի ձգձգելու միտում տեսնելով։

«Մի պաշտպանի նիստին չներկայանալը, մյուսի արձակուրդ գնալը, էն մյուս պաշտպանի դիմում  ներկայացնելը, որ իր հետ ինչ–որ հանկարծակի բաներ են կատարվել, այս ամենը խոսում է այն բանի մասին, որ կուլիսների հետևում ինչ–որ բաներ են կատարվում, և մենք պարբերաբար ունենալու ենք այսպիսի անհարկի ձգձգումներ»,– ասաց տուժողի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը։

Ինչպե՞ս կարող էի Քոչարյանի հետ պայմանավորվել, որ սահմանադրական կարգը տապալենք․ Խաչատուրով

Իր պաշտպանի արձակուրդ գնալու մասին դիտարկմանն արձագանքելով` Արմեն Գևորգյանը նշեց. «Բոլորն էլ արձակուրդ գնալու իրավունք ունեն»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ, արձագանքելով Սեդա Սաֆարյանին, հիշեցրեց, որ երբ նիստերը հետաձգվում էին դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության ու արձակուրդում լինելու պատճառով, տուժող կողմն այդ փաստով որևէ հայտարարություն չէր անում։

Այդուհանդերձ, չնայած տուժող կողմի ակնհայտ դժգոհությանը, դատարանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների դիմումներն ու դատական հաջորդ նիստը նշանակեց սեպտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր շուրջ 1 տարի առաջ 2019թ–ի մայիսի 15-ին։

Այս գործով ամբաստանյալներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (264)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին
«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում
«Մարտի 1»–ի գործով ձերբակալված Վահագն Հարությունյանին ազատ են արձակել ՌԴ–ում
Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը
թեգերը:
պաշտպան, Յուրի Խաչատուրով, Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Արմեն Գևորգյան, միջնորդություն, Դատավոր, Դատարան, Մարտի 1

Գլխավոր թեմաներ